«Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Առինջ մոլի հետ կապված խնդիրներ կան: Նա պատմել էր նաև, որ ժամանակին Աբովյան քաղաքում ցանկացել է բիզնես հիմնել, բայց Գագիկ Ծառուկյանը իբր միջամտել է տարբեր սպառնալիքներով՝ նաև բռնությամբ: Այսօր լրագրողների հետ զրույցում Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ վստահ է` Գագիկ Ծառուկյանը տեղյակ չի եղել այդ ամեն ինչի մասին և ինքն է ստանձնել իրազեկողի պարտավորությունը: Նա ասաց՝ իր հայտարարությամբ ցանկացել է Ծառուկյանին տեղեկացնել, որ շատ մարդիկ Աբովյան քաղաքում ներկայացել են Գագիկ Ծառուկյանի անունից և իրականացրել ռեկետ ու ապօրինություն: Տիգրան Հովհաննիսյանը պատմեց, որ ԱԺ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը ՝ նույն ինքը <<Լեդի Հակոբը>> և Հարություն Ղարագյոզյանը՝ հայտնի որպես Կարամելի Հարութ, ներխուժել են Աբովյան քաղաք և 100- ավոր վարորդների աշխատանքից զրկել. << Աբովյան-Երևան երթուղի բացեցին ՝ Աբովյանից վտարելով բոլոր վարորդներին: Եթե Լեդի Հակոբը հասկացավ և շուտ հեռացավ Աբովյանից, ապա Կարամելի Հարութը մինչև հիմա շարունակում է իր գործողությունները: Նա 60 տղամարդու ծեծի ենթարկեց և վտարեց Ռուսաստան: Իրա ուզած վարորդներին մտցրեց, որ էդ գիծը շահի: Կարամելի Հարութը թիկնապահների հետ հարձակվեց ինձ վրա ու էդ թիկնապահներն էլ Ծառուկյանի անունն էին տալիս: Իրանք ներկայացան Ծառուկյանի անունից, ես էլ մտածեցի, որ պարոն Ծառուկյանը թույլա տալիս ես մարդկանց ներխուժել Աբովյան ու դա բավական չի մի հատ էլ իր անունից են ելույթ ունենում: Իրանք ինձ դատի տվեցին, պայքար մղեցի հետները>>, - ասաց Տիգրան Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է երեկվա ելույթի՝ Գագիկ Ծառուկյանի մասին բացասական գնահատականներին ու մեղադրանքներին՝ Հովհաննիսյանն ասաց, որ պարզապես թյուրիմացության մեջ է եղել՝ կարծելով, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ որևէ առնչություն է ունեցել իր կողմից նշված իրադարձությունների հետ : <<Ես և պարոն Ծառուկյանը մշտապես ջերմ հարաբերություն ենք ունեցել և այն պահպանում ենք մինչև օրս: Ես իրազեկեցի պարոն Ծառուկյանին, ինքն էլ զարմացավ և ասեց, որ եթե այդպիսի գործողություններ են իրականացվել՝ Աբովյանցիներին հացից զրկել են, ես քո մեջքին կանգնած եմ և պատրաստ եմ աջակցել: Ես միշտ Ծառուկյանի դուռը բացել եմ, էդ ոնց եղավ որ էսօր վատը խոսացի>>: - ասաց ՏիգրանՀովհաննիսյանը: Նա նաեւ հավելեց. << Հիմա աբովյանցիներին կոչ եմ անում կարամելի Հարութին վտարել Աբովյանից և վերադարձնեն բոլոր գործազուրկ աբովյանցի վարորդներին: Գագիկ Ծառուկյանը հավաստիացրել է, որ շարունակելու ենք միասին գործակցել: Ինչ խնդիրներ ստեղծվեն պատրաստակամ է աջակցելու >>,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03