Գալիք տարվանից ուժի մեջ մտնող Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգրքով հնարավորություն է ընձեռվել մաքսային մարմիններին կայացնել նաև մաքսային արժեքի ընտրության մեթոդի վերաբերյալ որոշումներ: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, ներկայում մաքսային մարմինները կարող են միայն նախնական որոշում կայացնել ապրանքների դասակարգման վերաբերյալ: «Նոր մաքսային օրենսգրքովհնարավորությունն ընդլայնվել է: Տնտեսվարող սուբյեկտը կարող է դիմել ևստանալ ոչ միայն ապրանքի դասակարգման ծածկագրի վերաբերյալ, այլևմաքսային արժեքի որոշման մեթոդի ընտրության առնչությամբ որոշումները»,- նշեց պաշտոնյան:
Նրա տեղեկացմամբ` այս փոփոխությունը հնարավորություն է տալիս, որ համանման դեպքերում, երբ տնտեսվարողը կատարի առաջիկա ներմուծումներ, մաքսային արժեքը կորոշվի նույն մեթոդով, եթե, իհարկե, ապրանքների մատակարարման պայմանները` ներմուծման երկիրը, մատակարարը և այլն չեն փոխվել: «Պատկերացրեք` տնտեսվարող սուբյեկտը ներկայացնում է փաստաթղթերն ու մաքսային մարմինները նախնական որոշում են կայացնում մաքսային արժեքն «Առաջին» մեթոդով որոշելու համար: Դա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում, օրինակ, մեկ տարվա ընթացքում, համանման դեպքերում իր համար կիրառվելու է «Առաջին» մեթոդը ու իր համար մեթոդի փոփոխություն չի կատարվելու»,- հավելեց Վախթանգ Միրումյանը:
ՊԵԿ փոխնախագահը նշեց նաև, որ սա ոչ թե պարտավորություն է տնտեսվարողի համար, այլ իրավունք, որի կիրառումը նախատեսվում է, նախևառաջ, ազգային օրենսդրությամբ սահմանվելուց հետո:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55