«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու այսօրվա նիստը ևս հետաքրքիր կանցնի: Օրակարգում են հուշատախտակների և փողոցների անվանակոչության հարցերը: Հուշաքարեր կտեղակայվեն Օֆելյա Համբարձումյանի, Նորայր Հովհաննիսյանի, Սեմյոն Հախումյանի և մի շարք այլ հայտնի մարդկանց ապրած շենքերի պատերին:
Ինչ վերաբերում է փողոցների անվանակոչությանը, ապա «Ելք» խմբակցության բազում առաջարկներից մեկն է անցել. Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը կկոչվի Մոնթե Մելքոնյանի անվամբ: Սերգեյ Փարաջանովի անվամբ կկոչվի Հրազդանի կիրճի Փարաջանովի թանգարանին կից հատվածի փողոցը: Կենտրոն վարչական շրջանի Սարալանջից մինչև Լեո-Կամսար հատվածը կանվանվի Լեոնիդ Ազգալդյանի անունով: «Ելքը» դեմ է այս մոտեցմանը՝ առաջարկել էր Լենինգրադյան փողոցն անվանել հայտնի հայորդու անունով, սակայն ՀՀԿ-ական մեծամասնությունը դեմ է դրան, և ըստ ամենայնի կհաստատվի ՀՀԿ-ականների տարբերակը:
Նիստը թե՞ժ կլինի՝ հարցրինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին։ «Չէ, չեմ կարծում, Զառան Լոս Անջելեսում միտինգի է, չնայած նրա երկու «վիշապները» կգան, իրենք էլ, «Ելքն» էլ ինչ ասեն, մենք չենք արձագանքելու»:
Չե՞ք հայհոյելու։ «Չէ, չի լինի այլևս նման բան. նախորդ նիստին տեսաք` մենք արդեն չենք արձագանքում ոչ մեկին, այդ թվում և նրանց տգեղ բառերին»: Ձերն էլ պակաս տգեղ չէր, եթե ոչ ավելի։ «Դե, Լևոնն էր, էլի, քթի տակ մի բառ էր ասել, վռազ զապիս էին արել։ Մենք մեզ վաղը խելոք ենք պահելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:22
14:09
13:56
13:26
13:15
13:02
12:44
12:21
12:04
11:45
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03