Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության պաշտոնական հրավերով ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը և բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը Մոսկվայում մասնակցում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժմամբ և կանխարգելմամբ զբաղվող մասնագետների երրորդ համառուսական ֆորումին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը` ընդգծելով Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկաների և Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության ինստիտուտի հետ համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքները:
Սոցիալական-մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի նախագահ Սվետլանա Մեդվեդևան իր խոսքում կարևորել է աճող սերնդի շրջանում տեղեկատվական և լուսաբանման աշխատանքների դերը ՄԻԱՎ վարակի տարածումը կանխելու հարցում: Ելույթներ են ունեցել նաև ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Տատյանա Սինյուգինան, ՌԴ-ում ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան և ուրիշներ:
Վինեյ Սալդանան նշել է, որ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հակառետրովիրուսային բուժումն արդեն տրամադրվում է բոլորին ախտորոշումից անմիջապես հետո:
ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման բնագավառում։ Նա նշել է, որ 2002 թվականից իրականացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագիր (հիմա արդեն չորրորդը՝ 2017-2021 թվականների համար), որի շրջանակում կատարվում են կանխարգելման համալիր միջոցառումներ, նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման քայլեր, տրամադրվում է բուժում և խնամք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց:
Սամվել Գրիգորյանը խոսել է նաև վերջին տարիներին երկրում ՄԻԱՎ վարակի համաճարակի առանձնահատկությունների մասին` կարևորելով միգրացիոն գործոնի դերն արձանագրվող դեպքերի ընդհանուր կառուցվածքում: Կարևոր ձեռքբերումներից նշվել է երկրում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը (ինչի համար 2016թ. ԱՀԿ-ի կողմից Հայաստանին տրվել է համապատասխան հավաստագիր), «ռիսկի խմբերում» ՄԻԱՎ-ի տարածվածության նվազումն ու կայունացումը, ՄԻԱՎ վարակին առնչվող որակյալ և ինտեգրված ծառայությունների հասանելիության զգալի մեծացումը: Ներկայացվել է, որ երկրում գործում է ՄԻԱՎ-ի նկատմամբ համաճարակաբանական հսկողության զարգացած համակարգ, պարբերաբար անցկացվում են կենսաբանական և վարքագծային հետազոտություններ բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում, իրականացվում է հսկողություն դեղակայունության և ՀՌՎ դեղերի տոքսիկության նկատմամբ:
Կարևորվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում ՌԴ աջակցությունը, ինչի շնորհիվ մեծացել է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունների հասանելիությունը աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին, հատկապես գյուղական բնակավայրերում շարժական կլինիկաների աշխատանքի միջոցով՝ նպաստելով ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշմանն ու բուժման տրամադրմանը:
Ֆորումի մասնակիցներին տեղեկացել է, որ 2017 թվականին ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում ՁԻԱՀ-ի կենտրոնը հաղթող է ճանաչվել` արժանանալով հավաստագրի պետական ծառայության տրամադրման գործում նորարարության և գերազանց որակի միջոցով Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի իրականացմանն աջակցելու համար:
ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան շնորհակալություն է հայտնել Հայաստանի ներկայացուցիչներին ֆորումին իրենց փորձը ներկայացնելու համար:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01