ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված է երեք հարց. Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ նիստի մասին որոշումը, «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը և այլ հարցեր:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ օրերս Հայաստանում էր գտնվում Արցախի Հանրապետության ԱԺ-ի պատվիրակությունը՝ ԱԺ-ի նախագահի գլխավորությամբ:
«Բովանդակային ու բուռն քննարկումների արդյունքում, որի օրակարգային մասն է կազմում նաև մեր երկու հայկական պետության արտաքին քաղաքական օրակարգը, նաև հնչեց առաջարկություն և այդ առաջարկը գալիս է նաև մեր արցախյան գործընկերների կողմից, մինչև տարեվերջ համատեղ նիստ հրավիրել, որովհետև միջազգային հարաբերությունների անցուդարձը, արտաքին հարաբերությունների օրակարգը երկու հայկական պետության համար համընկնում է և կարևոր է: Այս տեսակետից այդ առաջարկությունն ընդունելի համարելով՝ ներառել ենք օրակարգում, որպեսզի որոշում կայացվի այդ նիստը հրավիրելու մասին»:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է նիստը հրավիրել դեկտեմբերի 9-ին՝ Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի Հանրապետության ԱԺ-ի շենքում: Նիստը կլինի հաջորդ շաբաթ օրը՝ համատեղ: Գործուղման ժամկետները կլինեն դեկտեմբերի 8-10, դրական որոշման դեպքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կդիմի ԱԺ նախագահին՝ սահմանված կարգով:
Երկրորդ օրակարգային հարցը «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծն է, որի հեղինակը «Ելք» խմբակցությունն է:
«Այս նախագիծը մեկ անգամ ներառվել է հանձնաժողովային նիստերի օրակարգում, սակայն չի քննարկվել, հեղինակները կանոնակարգ-օրենքով խնդրել են հետաձգել քննարկումը մինչև 2 ամիս ժամկետով, ժամկետները լրանում են, և մենք ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, ունենալով նաև «Ելք» խմբակցության համապատասխան դիմումը, վերադարձնելու օրակարգ և քննարկելու, առաջարկը ներառել ենք օրակարգում»,-ասաց Արմեն Աշոտյանը:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01