Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 71 օր հետո կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Փետրվարի 9-25-ը հազարավոր մարզիկներ կպայքարեն յոթ մարզաձեւի 15 մրցաձեւում: Արդեն մի քանի շաբաթ է՝ օլիմպիական կրակը շրջում է Հարավային Կորեայում: Օլիմպիական խաղերի մեկնարկին այն կհասնի Փհենչհան՝ «Օլիմպիական ստադիոն»:
Ներկայացնում ենք Փհենչհան-2018-ի խորհրդանիշերը.
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տարբերանշանն (լոգոտիպ) ստեղծելիս օգտվել են կորեական այբուբենից: Օգտագործվել է Փհենչհան (평창) բառի յուրաքանչյուր վանկի առաջին ձայնավորը: Տարբերանշանն առաջին հերթին խորհրդանշում է երկնքի, երկրի եւ մարդկության ներդաշնակությունը, ապա ձյունն ու սառույցը, ինչպես նաեւ մարզիկների աստղային ելույթները:

Փհենչհան-2018-ի թալիսմանը ստեղծելիս ոգեշնչվել են սպիտակ վագրով, որն այդ երկրի խորհրդանիշն է: Թալիսմանի անունը Սուհորան է (Soohorang): «Sooho» կորեերեն նշանակում է պաշտպանություն, «Rang»՝ վագր: Սուհորանն ունի մարտական ոգի եւ վստահելի ընկեր է, որը կպաշտպանի մարզիկներին, երկրպագուներին ու բոլոր մասնակիցներին: Սպիտակ վագրը եղել է նաեւ Սեուլի օլիմպիական խաղերի թալիսմանը:

2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները կշռում են 493-586 գրամ եւ արտացոլում են հարավկորեական ավանդույթներն ու մշակույթը: Մեդալների դիզայնը ծառի կոճղերի հյուսվածքների տեսքով է, որի առջեւում պատկերված են օլիմպիական օղակները, իսկ հետեւում՝ Փհենչհան-2018-ի լոգոն: Ընդհանուր առմամբ ստեղծվել է 259 մեդալ:

Փհենչհան 2018-ի ջահը 700 մմ երկարություն ունի, որը ներկայացնում է այդ քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից (700 մ): Ջահի հիմնական գույներն են սպիտակն ու ոսկեգույնը: Ջահի վերին հատվածի հինգ անկյունները խորհդանշում են սպորտի ոգին, որը միավորում է բոլոր ռասաները, ազգերը, կրոնները, գենդերները եւ մշակույթները: Ինչպես նաեւ այն խորհրդանշում է օլիմպիական ընտանիքի հինգ մայրցամաքները:

15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55