Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու նիստից հետո լրագրողների հետ խոսել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցն Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անվամբ անվանակոչելու հարցի շուրջ: Քաղաքապետը նշել է, որ պետք է հերոսների անունով այնպիսի փողոցներ անվանակոչել, որոնք դեռևս անանուն են, և որտեղ երևանցիները տասնյակ տարիներ այլ անունի չեն սովորել: «Մենք ապրիլյան հերոսների, մեր կռված հերոսների հիշատակը վառ ենք պահում և ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ունեցանք զոհեր, որոնց անունով դպրոց, դասարաններ անվանակոչեցինք, Երևան քաղաքում նրանց բնակության վայրում հուշաքարեր տեղադրվեցին: Փողոցները պետք է անվանակոչել ապրիլյան հերոսների անհատական անուններով, այլ ոչ խմբավորված»,-պարզաբանել է նա:
Անդրադառնալով Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը Լեոնիդ Ազգալդյանի անվամբ անվանակոչելու հարցին, Տարոն Մարգարյանն ասաց, որ դրական կարծիք էր հայտնել նաև Ազգալդյանի քույրը, ինչպես նաև՝ զինակից ընկերները: «Եթե կան այլ փողոցներ, ինչու Լենինգրադյանը անվանափոխել»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ պատմության վրա պետք է խաչ չդնել:
Երևանի ավագանին նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում մեծամասամբ դեմ քվեարկեց մի շարք փողոցների անվանափոխության առաջարկներին:
Ավագանու «Ելք» խմբակցության անդամներն առաջարկել էին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անվամբ, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի փողոցն էլ անվանափոխել հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ։ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը Ապրիլյան հերոսների անվամբ կոչելու առաջարկը ևս մերժվեց ավագանու մեծամասնության կողմից:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45