Վիեննայում նոյեմբերի 27-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) 17-րդ Գլխավոր կոնֆերանսը, որին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Կոնֆերանսի առաջին օրը կազմակերպության Գլխավոր տնօրեն Աի Յոնգը վերանշանակվել է UNIDO-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում։
Համաժողովի շրջանակներում Ռոբերտ Հարությունյանը հանդիպումներ ունեցավ մի շարք պատվիրակությունների ղեկավարների և UNIDO-ի պաշտոնատար անձանց հետ։ Նոյեմբերի 28-ին ԱԳ նախարարի տեղակալը հանդիպեց կազմակերպության Առևտրի, ներդրումների և նորարարության հարցերով տնօրինության ղեկավար Բ.Կալզադիլլա–Սարմիենտոյին, ում հետ քննարկվեցին Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում UNIDO-ի կողմից իրականացվող ծրագրերը։
Նույն օրը փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը և դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպեցին ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Աի Յոնգի հետ։ Շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանն՝ իր վերանշանակմանը ցուցաբերած աջակցության համար՝ UNIDO-ի Գլխավոր տնօրենը հակիրճ անդրադարձավ կազմակերպության առաջնայնություններին՝ ներկայացնելով ծրագրային ուղղությունները, որոնք միտված են UNIDO-ի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և կարողությունների հզորացմանը։ Աի 3ոնգը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում արդյունաբերական զարգացմանը միտված իրականացվելիք ծրագրերն օրինակելի են և իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ իշխանություններին՝ կազմակերպության առաքելությանն աջակցելու համար։
Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփեցին վերջին տարիների Հայաստանի և UNIDO-ի միջև արդյունավետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի առկա ծրագրերն առավել խորացնել և բարձրացնել դրանց արդյունավետությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման»։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01