ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությունը:
Նախարարը նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ ՌԴ ու ՀՀ վարչապետների հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն, որով սահմանվել է` այս համաձայնագիրն ամրագրվում է այս փոփոխությամբ: «Մինչև 2018 թվականի ավարտն այս փոփոխությամբ ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը մնում է անփոփոխ»,-ասաց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նախորդ տարի մի շարք սպառողների, համայնքների համար տրվել էր դիֆերենցված մոտեցում: «Հաջորդ տարի ինչ-որ քայլեր պիտի կատարվեն, որ դա նույնը մնա: Մեր կառավարությունն այստեղ ունի՞ անելիք»,–հարցրեց նա, իսկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ ոչ:
Այսպիսով` վարչապետը ներկայացրեց արտոնություններին ենթակա խմբերը` վերամշակող ձեռնարկություններ, որոնց թվում են ջերմոցները, սոցիալապես անապահովներ, սահմանամերձ համայնքներ:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55