ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր իր նիստը սկսեց՝ քննարկման դնելով «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված փաթեթը, որի անհրաժեշտությունն ըստ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի՝ պայմանավորված է Սահմանադրության փոփոխությամբ:
Ըստ նրա, հանրագիր ներկայացնելու իրավունքը նորություն չէ, միջազգային պրակտիկայում այս կամ այն ձևով անդրադարձ կա այս իրավունքին:
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ հանրագրերը կարևոր քաղաքական իրավունք է, որը հանրությանը թույլ են տալիս պարտադրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվի առնել հասարակական կարծիքները և միջոցներ ձեռնարկել հասարակական պահանջները կիրառելու:
Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը հստակեցրեց, որ հանրագրով հանրությանը հետաքրքրող հարցերով կարող են միայն դիմել, անձնական հարցերով չեն կարող: Ըստ նրա, բացի այդ բանավոր հանրագիրը նախագծում հանվել է, իսկ նախագիծը փոխարինման է գալիս «Քաղաքացիների դիմումների, ընդունելության և բողոքների մասին» մայր օրենքին և ուստի անհատական բանավոր հանրագրերը մնում են չկարգավորված:
«Բանավոր հանրագիրը հանել եք, այսինքն՝ բացառապես գրավոր հանրագրեր են ներկայացնելու քաղաքացիները և ստիպված են գրավոր շփվելու, գուցե անհատական ընդունելության հարցը կարգավորված է ենթաօրենսդրական ակտերով, բայց չպետք է օրենքի մակարդակից իջեցնել և ենթաօրենսդրական ակտերի մակարդակի, որ իրենց պարտավորություն է, որ քաղաքացիներին անհատական ընդունելություն անցկացնի»,-ասաց նա:
Արդարադատության փոխնախարարը նշեց, թե քաղաքացիների ընդունելությունները չեն վերանում, ավելին՝ անհատական ընդունելությունները չեն էլ բխում այս օրենքից, և առանձին լիազորություններով են տրամադրված: Ըստ նրա, կուսումնասիրեն, եթե կա պետական մարմին, որի համար օրենքով սահմանված չէ, որ պետք է ընդունելություն իրականացնի, կհստակեցնեն:
Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց, թե համաձայն է, որ իրավական կարգավորում կա: «Բայց խնդիրը հետևյալն է, ամեն մեկը՝ ԱԺ, Կառավարություն, ՏԻՄ մարմին կգտնեք մի օրենք, որ քաղաքացուն ընդունեն, իմ ասածն է, մի տեղ հստակ գրված լինի, որ ամեն տեղ էլ ընդունեն, ոչ թե տեսնենք այս կամ այն կանոնակարգ օրենքում կա՞, թե՞ ոչ»,- ասաց նա և հավելեց, թե, իհարկե, սրանով պաշտոնատար անձին պարտավորությունների տակ ենք դնում, բայց զուգահեռ պետք է հաշվի առնել, որ քաղաքացին օրենքի դրույթները լավ չի պատկերացնում:
Նշենք, որ նախագծով սահմանվում է, որ անձինք կարող են հանրագրով պահանջել լուծել մշակութային, կրթական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական և հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող հարցերը, վերացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունները, առաջարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավումներ:
Հանրագրով անձը չի կարող պահանջել այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են ՀՀ ինքնիշխանության դեմ կամ տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը կամ ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն կամ այլ խտրական վերաբերմունք հարուցելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն:
Հանրագիր ներկայացնելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացին, ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող ֆիզիկական անձը, անկախ կազմակերպաիրավական ձևից` ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը, ներկայացուցչությունը, որը հաշվառված է ՀՀ-ում:
Հանրագիրը ներկայացվում է այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, որոնց իրավասություններին վերաբերում են հանրագրով առաջադրված հարցերը:
Անկախ հանրագիրը վերադարձնելու կամ կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու մասին դիմումից` հանրագիրը ենթակա է քննարկման, եթե հանրագրի քննարկումն էական նշանակություն ունի հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից: Հանրագիրը քննարկվում է այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Ի դեպ, հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հստակեցրեց, որ հանրագի
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03