ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյին (նստավայրը՝ Մոսկվա) և դեսպանատան առաջին քարտուղար Վան Կերեբրոեքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Բելգիայի թագավորության պատվավոր հյուպատոս Գրիգոր Բադիրյանը, տեղեկացնում է Հանրային խորհրդի մամուլի ծառայությունը:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես օրերս Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ հույս հայտնելով, որ նոր համաձայնագիրը է´լ ավելի կսերտացնի Եվրամիության հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունները: Քննարկվել է նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությունն ու դերը:
Անդրադառնալով «բրեքսիթին»ն և Ուկրաինայի օրինակներին՝ ՀԽ նախագահն ընդգծել է, որ «կամ´, կա´մ» քաղաքականությունը ցանկալի է փոխարինել «և´, և´»-ով, ինչն առավել արդյունավետ ճանապարհ է, և Հայաստանը գնացել է հենց այդ ճանապարհով:
Քննարկվել է նաև ՀՀ Հանրային խորհրդի գործունեությունն ու աշխարհում համանման կառույցների դերը: Բելգիայի դեսպանը, որը ժամանակին գործունեություն է ծավալել Բելգիայի համապատասխան կառույցներում, ընդգծել է այդ կառույցների կարևորությունը երկրի զարգացման գործում:
Կողմերն անդրադարձել են նաև Ղարաբաղյան հակամարտության խնդրին: Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ խնդրի կարգավորման գործում էական նշանակություն ունի Արցախի կարգավիճակի հարցը, և եթե Ադրբեջանը քաղաքական կամք ունենա ընդունելու Արցախի անկախ լինելու իրավունքը, ապա մյուս հարցերը, որոնք վերաբերում են տարածքներին, փախստականներին և այլն, հնարավոր կլինի արագորեն լուծել բանակցությունների միջոցով:
Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47