Սասնա ծռեր-3»-ի գործով դատական նիստի սկզբում Կարո Եղնուկյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա ասաց, որ իր մոտ էպիզոդիկ հիպերտոնիկ հիվանդություն է, որը առաջանում է սթրեսային իրադրությունում, մասնավորապես՝ իրեն դատարան բերելու ժամանակ. «Սա լավագույն դեպքում խոշտանգում է, վատագույն դեպքում՝ սպանություն: Ինքնակամ հրաժարվում եմ դատաքննությանը մասնակցելու իրավունքից, ինձ հարկադրաբար նիստերին փոխադրելու արդյունքում իմ կյանքին և առողջությանը սպառնում է վտանգ»:
Եղնուկյանը միջնորդեց իր գործի մասը անջատել, կալանքը փոխարինել կալանքով, իրեն չտեղափոխել դատարան: Այնուհետև նա ասաց, որ վատ է զգում, խնդրեց շտապօգնություն կանչել, և դուրս եկավ դատարանի դահլիճից: Դատարանը շտապօգնություն կանչեց: Մեղադրողները առարկեցին միջնորդության դեմ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց. «Դատախազության հիմնական գործառույթը մարդկանց խոշտանգելը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորելն է»:
Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը մեկ շաբաթ աշխատել է միջնորդության վրա, դատարանում 45 րոպե խոսում էր իր հիվանդություններից, իսկ դատախազները չկարևորեցին մարդուն, ով բարձրագույն արժեք է:
Դատարանը մերժեց Կարո Եղնուկյանի միջնորդությունը, այնուհետև փաստաբան Անուշ Մխիթարյանը միջնորդեց իր պաշտպանյալ Հովհաննես Վարդանյանին անհապաղ ազատ արձակել կամ գրավ կիրառել: Միջնորդությունների քննարկման ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը Աշոտ Պետրոսյանին ասաց. «Հիմա լսիր, ինչ եմ ասում՝ չկասկածես դատարանի արդարության վրա:»: Աշոտ Պետրոսյանը պատասխանեց՝ ես ձեր արդարության վրա չեմ կասկածում, դատարանի արդարության վրա եմ կասկածում:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01