ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում արդեն ունենք շուրջ 6500 հայտ, 3100 հոգի անցել է հավաստագրման դասընթացներ և կարող են իրենց ծրագրերով դիմել ֆինանսական կառույցներ ու վարկունակության դեպքում օգտվել վարկերից», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Միաժամանակ փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայումս ակտիվորեն շարունակվում է վարկերի տրամադրման գործընթացը և արդեն շուրջ 300 գյուղացիական տնտեսություններ վարկավորվել են տարբեր ֆինանսական կառույցների կողմից: Ռոբերտ Մակարյանը նաև ընդգծել է, որ հաջողության դեպքում ծրագրի իրականացման ծավալները հաջորդ տարիներին կավելանան:
«Ծրագիրը հնարավորություն կտա արտոնյալ, մատչելի պայմաններով ֆինանսավորում ստանալ ծրագրերի իրականացման համար: Համոզված եմ, որ պահանջարկը մեծ է լինելու», - իր հերթին նշել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը:
Վահե Հարությունյանի խոսքով` ծրագրի պայմաններն ավելի մեծ հնարավորություն են տալիս ֆերմերներին, որպեսզի նրանք կարողանան ավելացնել իրենց ներդրումներն ու ունենալ ավելի մեծ եկամուտներ:
«Գործընթացը ուղեկցվում է նաև կրթական, վերապատրաստման դասընթացներով, որոնք իրականացվում են Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից: Իրականացվում են դասընթացներ, որոնք բարձրացնում են ֆերմերների իրազեկվածության մակարդակը ծրագրի վերաբերյալ, և արդեն հնարավորություն են տալիս ավելի գիտակցորեն մոտենալ ծրագրին, որպեսզի վարկեր վերցնելուց կարողանան կանխատեսել ռիսկերը», - նշել է Վահե Հարությունյանը:
Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01