Նոյեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի հաստատմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին հավանություն տալու և այդ առնչությամբ այլ հարցերի մասին» արձանագրային որոշման նախագիծը:
Վարդան Արամյանը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո ի հայտ եկած հանգամանքների և նոր տեղեկատվության արդյունքում ծախսերը բարձրացվել են 15 մլրդ դրամով: Նախարարը թվարկել է այն հիմնական բաղադրիչները, որոնք, մասնավորապես, հանգեցրել են ծախսերի ավելացմանը։
Առաջին բաղադրիչը փոխարժեքի փոփոխությունն է, քանի որ ըստ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի` «Բյուջեի մասին» ՀՀ օրենքը Ազգային ժողով է ներկայացվում սեպտեմբերի 1-ի դրությամբ, որից հետո երկրորդ ընթերցման ժամանակ, փոխարժեքի փոփոխության արդյունքում, որոշակի ճշգրտումներ են արվում: Այս դեպքում փոփոխությունը եղել է 5 դրամի սահմաններում, ինչն էլ հանգեցրել է ծախսային մասով շուրջ 1.5 միլիարդ դրամի բյուջեի փոփոխության:
Երկրորդ խոշոր մասը «Հայաստան» զորախմբի 1 միլիարդ դրամի չափով ֆինանսավորումն է, որը բխում է և՛ սահմանային անվտանգության հետ կապված խնդրից, և՛ միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորություններից:
Երրորդ բաղադրիչը Ջրային տնտեսության պետական կոմիտեին 1 միլիարդ 289 միլիոն դրամի ֆինանսական հատկացումն է, որը հիմնված է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտի վրա. պետությունը սուբսիդավորում է ջրի սակագնի 11 դրամի բարձրացումը ազգաբնակչությանը վնաս չպատճառելու համար:
Հաջորդ բաղադրիչը 1.7 միլիարդ դրամի չափով կառավարության աշխատակազմին տրվող ֆինանսավորումն է, որը բխում է համապատասխան ճշգրտումներից և սահմանադրական բարեփոխումներից:
Ամենախոշոր ֆինանսական ավելացումը առողջապահության ոլորտում է՝ 4 մլրդ դրամ, որի մասով ԱԺ պատգամավորները ներկայացրել են 19 առաջարկ, ինչպես նաև ներկայացվել են մանրամասն մեկնաբանություններ առողջապահության նախարարության կողմից:
Շուրջ 4 մլրդ դրամով ավելացվել է նաև պահուստային ֆոնդը, քանի որ 2018 թվականի ընթացքում իրականացվելիք մի շարք միջոցառումներ, կարող են հանգեցնել չկանխատեսված կամ չծրագրավորված ծախսերի:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ պատգամավորների կողմից ներկայացվել են 100-ից ավել առաջարկներ։ «Եղել են անհասցե առաջարկներ, որոնց մասով մենք դժվարանում ենք որևիցե ֆինանսավորում նախատեսել: Եղել են նաև առաջարկներ, որոնք ենթադրել են այս կամ այն ոլորտի ֆինանսավորումը բարձրացնել կամ վերականգնել նախորդ տարվա ֆինանսավորման ձևաչափը. այս առաջարկների գերակշիռ մասը համընկնում է առողջապահության ոլորտի հետ: Մնացած դեպքերում, իհարկե, ակտուալ են առաջարկները, բայց մենք կարող ենք դրանք հետագայում քննարկել` հաշվի առնելով մեր բյուջետային սահմանափակվածությունը», - ասել է նախարարը:
Նախագիծը ներկայացնելուց հետո նախարար Արամյանը ՀՀ վարչապետից խնդրել է 2 օր՝ պատգամավորների առաջարկների պատասխանների մասով խմբագրումներ կատարելու համար: Համապատասխան փոփոխություններից հետո նախագիծը կներկայացվի Ազգային ժողով:
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03