ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերամշակված օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանից հետաքրքրվեց, թե նախագծում նշված բռնի գործողություններ ասելով ինչ են հասկանում, ինչպես նաև, թե ինչ են հասկանում ֆիզիկական տառապանքը:
Վիգեն Քոչարյանը նշեց, թե նոր բան չեն ավելացել, ինչ եկար տարիներ գոյություն ունի Քրեական օրենսգրքում սահմանված:
Մախսուդյանը հստակեցրեց, թե երեխայի ձեռքից եթե ծնողը քաշում է և նկատողություն անում գիշերվա այս ժամին ուր ես գնում, դա արդյոք բռնի գործողություն է, թե ոչ:
Քոչարյանը պատասխանեց, թե Քրեական օրենսգրքում ոչ մեկի մտքով չի անցնում, որ թևից քաշելը մտցնել օրենքի տալ, ինչու այս դեպքում այդպես պետք է համարվի:
Ընդորում ըստ փոխնախարարի՝ Քրեական օրենսգրքում ավելի վտանգավոր է պատիժը, մինչդեռ ընտանեկան բռնության այս նախագծով առավելագույնը, որ սպառնում է ժամանակավոր սահմանափակումներ են, մինչդեռ քրեականի դեպքում անձը տարիներ շարունակ ճաղերի հետևում կարող է հայտնվել:
«Բայց մեր քրեաիրավական պրակտիկայում նման դրսևորումներ չեք ունենում: Թևից քաշելու համար ոչ մեկ ոչ մեկին քրեական պատասխանատվության չի ենթադրում, ոչ էլ այս դեպքում ժամանակավոր սահմանափակումներ կդրվեն»,-ասաց նա:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01