Նոյեմբերի 29-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Համատարմագրերի հանձնմանը հաջորդած առանձնազրույցում Վրաստանի նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նրան հաջողություն մաղթելով և հույս հայտնելով, որ դեսպան Սադոյանն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-վրացական հարաբերություններում:
Վրաստանի նախագահը նաև իր շնորհավորանքները փոխանցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:
Նախագահ Մարգվելաշվիլին իր խոսքում գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների միջև գոյություն ունեն ակտիվ քաղաքական երկխոսություն, բարձր մակարդակի ինտենսիվ շփումներ և փոխայցելություններ:
Նախագահ Մարգվելաշվիլին և ՀՀ դեսպանը համակարծիք էին, որ վերընթաց զարգացող հայ-վրացական հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն:
Նույն օրը Վրաստանի ԱԳՆ-ում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն էր հանձնել Վրաստանի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանիին:
Փոխնախարար Զալկալիանին, շնորհավորելով ՀՀ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ խորհրդանշական է, որ ՀՀ դեսպանն իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում սկսում է Վրաստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում:
Դավիդ Զալկալիանին նաև գոհունակությամբ նշել է, որ վրացական կողմն ուրախ է, որ Վրաստանում տարեցտարի աճում է հայ զբոսաշրջիկների թիվը:
Իր հերթին դեսպան Սադոյանը նշել է, որ կարևոր է, որպեսզի վրացի զբոսաշրջիկները թիվը դեպի Հայաստան ևս աճի՝ վստահեցնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք կկատարի:
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03