Վերջերս ստորագրված ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Արցախի Հանրապետության և ՀՀ–ի միջև հարաբերությունների, Արցախում նախագահական համակարգի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
- Պարոն Ղուլյան, Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այստեղ անդրադարձ կա նաև Արցախին. նախ, ՀՀ-ի ստորագրած միջազգային փաստաթղթում Արցախին անդրադարձն ի՞նչ մեսիջներ է պարունակում և երկրորդ՝ այդ անդրադարձն ի՞նչ է նշանակում Արցախի համար, ինչո՞վ է տարբերվում մյուսներից։
-Նախքան Արցախի հետ կապված առնչություններին անդրադառնալը ավելորդ չեմ համարում շեշտել, որ ՀՀ-ԵՄ միջև համաձայնագրի ստորագրումը շարքային իրադարձություն չէ. Հայաստանը այդ ստորագրությամբ դարձավ միակ երկիրը, որին հաջողվեց հավասարակշռել աշխարհաքաղաքական ու արժեհամակարգային կողմնորոշումները: Կարելի է երկար քննարկել ու բանավիճել այդ թեմայի շուրջ, բայց նույնիսկ այն հանգամանքը, որ մեր հանրային շահերի մեջ արտահայտված են և՛ եվրոպական և՛ եվրասիական ուղղությունները, արդեն իսկ վկայում է համադրելի նախապատվությունների հնարավորության մասին:
Համաձայնագրի՝ Արցախին անդրադարձող ձևակերպումներում ԵՄ-ի կողմից արձանագրվեց եվրոպական մեկ այլ կառույցի՝ ԵԱՀԿ հովանու ներքո գործող Մինսկի խմբի համանախագահության կողմից տարվող բանակցային գործընթացի գլխավոր նպատակը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը՝ որպես հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու հանրաճանաչ սկզբունքները:
Խոսքը, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, պետությունների տարածքային ամբողջականության, ուժ կամ ուժի սպառնալիք չգործադրելու մասին է: Այդ սկզբունքներն ընկած են հայկական կողմերի պաշտոնական դիրքորոշումների հիմքում և բազմիցս ներկայացվել են միջազգային տարբեր հարթակներում: Գրեթե համոզված եմ, որ Հայաստանի հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի խորքում Հայաստանի Հանրապետության կողմից խնդրին խաղաղ միջոցներով և տևական լուծում տալու հանձնառության գնահատականն է, որի մեջ կարևոր տեղ ունի Արցախի Հանրապետության՝ տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար ստանձնած ոչ միշտ բարձրաձայնվող պատասխանատվությունը:
- Պարոն Ղուլյան, ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի և արդեն ԵՄ-ի հետ համագործակցությունը նշված կառույցների պահանջով հնարավո՞ր է ինչ-որ բան փոխի երկու հայկական երկրների հարաբերություններում։ Նման մտավախության առիթ կա, թե՞ ոչ։
- Եթե վերհիշենք ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու պաշտոնական հիմնավորումները, ապա կարելի է պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը վերազգային կառույցներում ընդգրկվելու կամ նրանց հետ համագործակցելու առումով գլխավորապես առաջնորդվում է անվտանգության ապահովման և ժողովրդի բարեկեցության բարձրացման շահերով: Իսկ այսօրվա հայկական անվտանգային համակարգը չի կարող հաշվի չառնել Արցախի գործոնը։
ՀՀ անդամակցությունը տարբեր միջազգային կառույցներին եթե ոչ անմիջականորեն, ապա հաստատ անուղղակի իր ազդեցությունն է թողում նաև Արցախի վրա: Համեմատության համար հիշենք, որ երբ ՀՀ-ն 2001թ. անդամակցեց Եվրոպական խորհրդին, հաջորդ տարիներին Արցախում մեծածավալ աշխատանք սկսվեց ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Տվյալ դեպքում, Եվրամիության հետ համագործակցության համաձայնագիրը, որը նոր չափանիշներ է ուղենշում Հայաստանում բիզնես միջավայրի կանխատեսելիության ու կայունության, ծառայությունների և առևտրի ազատականացման, ժողովրդավարական հիմնադրույթների զարգացման համար, կարելի է ասել՝ անուղղակի ձևով իր ազդեցությունը կունենա նաև Արցախում:
- Անդրադառնանք Արցախի ներքաղաքական կյանքին։ 2017-2020թթ. Արցախի համար անցումային շրջան է սահմանված։ Այդ երեք տարին բավարա՞ր է օրենսդրական և կառավարման կարգը համապատասխանեցնելու նախագահական կառավարման մոդելին, հնարավոր խոչընդոտներ կարո՞ղ են լինել։
- Այս պարագայում մենք կարող ենք հղում անել նախորդ վեց ամիսների աշխատանքին: Բարեբախտաբար մեզ հաջողվել է նախանշված աշխատանքի ծավալը հաղթահարել, իսկ դա թույլ է տալիս չափել մեր հնարավորությունները: Առաջիկա երկուսուկես տարում շարունակվելու են աշխատանքները՝ օրենսդրությունը երկրի հիմնական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Սահմանադրության դրույթները կյանքի կոչելու և սահուն կերպով կառավարման նոր համակարգին անցնելու գործընթացի առաջին փուլի արդյունքները հիմք են տալիս վստահություն հայտնել, որ այն կավարտենք սահմանված ժամկետներում: Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ, արդյունավետ աշխատում է համաձայնեցված օրենքների ցանկով և կոնկրետ նշված ժամանակացույցով:
Շարունակությունը՝ Tert.am-ում
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01