«Իրատես» թերթը գրում է. «ԵՄ շրջանակային համաձայնագիրը որքան ոգևորություն առաջացրեց Հայաստանում, նույնքան էլ հիստերիա` Ռուսաստանում: Արդեն քանի օր է` ռուսական տարբեր հեռուստաընկերությունների թոք-շոուների թեման Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրն է: Հակահայկական տրամադրությունները երբեմն այնքան ցինիկ դրսևորումներ են ստանում, որ տարբեր կենտրոններից սնվող իբր քաղաքագետներ իրենց իրավունք են վերապահում նսեմացնելու և «ման եկող կին» համարելու Հայաստանը: Այս գնահատականների առնչությամբ «Իրատեսի» հետ զրույցում հետաքրքիր դիտարկումներ արեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նույնիսկ ռուսներն են ընդունում, որ Հայաստանը ԵՄ–ի հետհամաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հավանությամբ, սակայննրանց քաղաքական թոք–շոուները ողողված են հակահայկականտրամադրություններով: Ինչու՞, չէ՞ որ Ռուսաստանի քաղաքականղեկավարությունը հայտարարել է, որ նորմալ է վերաբերվում այդհամագործակցությանը:
Ռուսաստանը տոտալիտար մշակույթով ավտորիտար երկիր է: Այս ամենը հոգեբանական մշակույթի և հոգեբանական պատերազմի տարրեր է պարունակում: Ո՞րն է խնդիրը: Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրումը միայն արտաքին հիմնավորումն է, իրականում ապրիլյան պատերազմում մեր ձեռք բերած անկախության միտումներն են նրանց վախեցնում: Տապալվեց ռուսական նախաձեռնությունը, այն է` ջախջախվի՛ր, Հայաստան, ու մենք, որպես բարեկամ, կգանք, կփրկենք:
Այս քաղաքականությունը տապալվեց, քանի որ Հայաստանի նոր սերունդը անկախություն ունենալու մեծ ձգտում ունի: Երբ Լավրովը Հայաստան եկավ, ասացի, որ տեսչական այցի է եկել, ճշտելու` մենք անկախություն, պետականություն ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ: Իսկ եթե Արցախի հարցով էր եկել, թող գնար Ստեփանակերտ, Երևանի՞ց ինչ էր ուզում: Հիմա ինչ պատասխան տանք ընկեր Չեմբեռլենին. եթե Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, ուրեմն ամուսինը հարբեցող է և թմրամոլ: Այլապես ո՞ր նորմալ կինը կհեռանա նորմալ ամուսնուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:09
13:56
13:26
13:15
13:02
12:44
12:21
12:04
11:45
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03