«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն այլեւս փոփոխության ենթակա չէ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելիս՝ ՀՀ ԱԺ ղեկավարությունը խորհրդարանի դիմաց բողոքի ցույց իրականացնող, դասադուլ հայտարարած ուսանողների հետ պայմանավորվածություն ձեռք բերեց օրենքը փոփոխելու շուրջ քննարկումներ սկսել:
Բայց իրականում հենց այդ օրն էլ ակնհայտ էր, որ ՀՀ իշխանություններն ընդամենը փափուկ բարձ են դնում ուսանողների գլխի տակ, եւ տարկետումը վերացնելու մտադրությունից ՀՀ կառավարությունը չի հրաժարվելու:
Արդեն նոյեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը իր ստորագրությամբ վավերացրեց օրենքը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանից պարզել, թե ինչ են պատրաստվում անել խաբված ուսանողները: Սակայն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե դեռ չեն կողմնորոշվել իրենց անելիքների հարցում. քննարկում են՝ ինչը ինչպես սկսել: Նրանք աշխատում են նոր հայտարարության տեքստի վրա:
Հավելենք՝ ուսանողների մեջ գերակշռող տեսակետն այն է, որ պետք է վերսկսել դասադուլները եւ ակցիաների միջոցով ստիպել իշխանություններին իրենց ցանկալին իրականություն դարձնել: Իրապես՝ ռոմանտիկ երիտասարդներ»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23