«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մարզային բժշկական կենտրոնների եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ նոր կռիվ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի մարզերի մի քանի հիվանդանոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»: Պատճառը սպառած գազի դիմաց բժշկական կենտրոնների կուտակած պարտքերն են, որոնք բռնագանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վայոց ձորի ԳԳՄ-ն դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի բժշկական կենտրոնին վճարել սպառած գազի դիմաց շուրջ 2,5 միլիոն դրամը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մյուսը հայցը «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դեմ է, որից էլ «Գազպրոմը» պահանջում է գանձել կրկին 2 միլիոն դրամ:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, պարզեցինք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շատ հայցերն էլ դատարանը բավարարել էր եւ արձակել էր վճարման կարգադրություն, մասնավորապես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դատի էր տվել «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին 857 հազար դրամի համար, եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր հայցը եւ վճարման կարգադրության վճիռ էր հրապարակել:
Մասիսի ԲԿ-ն եւս հայտնվել էր սեւ ցուցակում, նրանից էլ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պահանջել էր կրկին 2 միլիոն 368 հազար 721 դրամ, որը եւս դատարանը բավարարել էր: Ստեղծվել է մի իրավիճակ, որ մարզային բժշկական կենտրոնները այն վիճակում են հայտնվել, որ անգամ չեն կարողանում վճարել սպառած գազի գումարը, իսկ թե այս պայմաններում ինչպես պետք է նրանք հիվանդանոց դիմած քաղաքացիներին օգնեն, դժվար չէ կանխատեսել»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
14:37
14:22
14:09
13:56
13:26
13:15
13:02
12:44
12:21
12:04
11:45
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03