Քրիստինա Ագիլերան իր աջակցությունն է հայտնել Օռլանդոյում «Pulse» գեյ ակումբում կատարված հրաձգության հետեւանքով տուժածներին։ 35-ամյա երգչուհին նրանց հիշատակին թողարկել է նոր երգ եւ հայտարարել, որ դրանից ստացված ամբողջ հասույթը փոխանցելու է Ազգային կարեկցանքի հիմնադրամին, որն աջակցում է ահաբեկչություններից տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին։
«Change» կոչվող երգում Ագիլերան սիրո եւ միասնության կոչ է անում։
«Օռլանդոյում կատարված սարսափելի ողբերգությունը շարունակում է տանջել ինձ։ Ես իմ սերն ու աղոթքներն եմ ուղարկում տուժածներին եւ նրանց ընտանիքներին։ Ինչպես շատերը, ես նույնպես ցանկանում եմ օգնել փոխել աշխարհը եւ դարձնել այն գեղեցիկ վայր, որտեղ մարդիկ կարող են միմյանց ազատ սիրել»,- երգչուհու խոսքը մեջբերել է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Օռլանդոյի «Pulse» գեյ ակումբում հրաձգության հետեւանքով 49 մարդ է զոհվել ու 53-ը վիրավորվել: Հարձակվողը Ֆլորիդայի բնակիչ Օմար Մատինն էր՝ ծագումով աֆղանցի: Ոստիկանները գրոհի ժամանակ սպանել էին նրան: Կատարվածը զոհերի քանակով խոշորագույն նման հանցագործությունն էր ԱՄՆ պատմության մեջ:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02