ԱԺ-ում մեկնարկեցին «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումները:
Կարևորելով լսումները՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ լսումները նպատակ ունեն հանրային իրազեկում կազմակերպել:
«Համաձայնագրի հիմնական նպատակն է բարելավվել և հեշտացնել ՀՀ քաղաքացիների կյանքը՝ այն ավելի բարեկեցիկ և արժանապատիվ դարձնելով», - ասաց Աշոտյանը:
Նրա խոսքով՝ կարևոր է նաև հասարակությանը հաղորդակից դարձնել պայմանագրի կետերի կյանքի կոչմանը: Աշոտյանը նաև ընդգծեց, որ իր հերթին խորհրադարանը ևս պետք է վերահսկողություն իրականացնի պայմանագրում գրված կետերը կյանքի կոչելու համար:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծեց, որ համաձայնագիրը շատ կարևոր է, որի կյանքի կոչման համար անհրաժեշտ է քաղաքական կամք ունենալ:
«Իշխանության մեր ներկայացուցիչները չեն սիրում «քաղաքական կամք» ձևակերպումը, բայց ես՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ ցանկացած փասատաթուղթ կարող է գեղեցիկ փաթեթավորված թուղթ մնալ դարակում, եթե չլինի քաղաքական կամք այն կյանքի կոչելու համար: Ինձ համար համաձայնագիրը հաջողության բանալի է, իսկ որքանով այն կօգտագործենք, կախված է մեզանից», - նշեց նա:
Զոհրաբյանը նաև նկատեց, որ ԵՄ-ի հետ նոր պայմանագրով Հայաստանի իմունիտետն ավելի կուժեղանա:
Լսումներին մասնակցում են ԵՄ անդամ մի շարք դեսպաններ, ինչպես նաև ԱՄՆ, Չինաստանի, Վրաստանի, Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների դեսպաներ, քաղաքագետներ և ԱԺ պատգամավորներ:
Լսումները կազմակերպվել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ:
aysor.am
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45