Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու հիմքի ուսումնասիրման ժամանակ գաղտնարան է հայտնաբերվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դադիվանքի վերականգնման նախագծերի հեղինակ, ճարտարապետ Սամվել Այվազյանը:
«Վերականգնման աշխատանքների շրջանակում իրականացվում էր հիմքերի ուսումնասիրություն, երբ գաղտանարան հայտնաբերվեց: Այդ թաքստոցը եկեղեցու ներսում՝ հարավային պատիկ տակ է: Այդ գաղտանարանը զմռսված էր, և մինչ այժմ այն ուսումնասիրված չէ: Որոշվեց, որ եկեղեցու վերականգնման նախագծում ներառվի նաև այս գաղտանարանի ցուցադրումը: Այսինքն՝ ոչ միայն պետք է ամբողջական եկեղեցին վերականգնվի, այլև պայմաններ ստեղծվեն այդ թաքստոցը ցուցադրելու համար: Նախատեսված է դնել ապակեպատ ծածկ, բացվող դռնակ, լույսեր»,-ասաց Սամվել Այվազյանը:
Նա տեղեկացրեց, որ գաղտանարանը հայտնաբերելուց հետո հրավիրել են հնագետի: Այժմ մասնագետներն ուսումնասիրում են` հասկանալու, թե ինչի համար է ծառայել այդ գաղտնարանը:
Ինչ վերաբերում է Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերականգնման աշխատանքներին, ապա Սամվել Այվազյանը նշեց, որ վերականգնման նախագիծն ամբողջությամբ ավարտված է:
«Այս ընթացքում աշխատանքներ տարվեցին դետալների, նյութերի հայթայթման ուղղությամբ: Կարելի է ասել, որ քարի հայթայթման հարցը կարգավորվեց: Իրականում այդ քարատեսակից չկար, բայց մի տեղ գտնվեց, որտեղ կան պահանջվածին շատ նման քարեր:
Այսօր խնդիր ունենք կղմինդրի հետ կապված: Քանի որ այն ստանդարտ չէ, հետևաբար գտնելը դժվարացավ: Եկար չարչարվեցինք, փնտրեցինք, և հիմա գտնվեց մեկը, ով համաձայնել է փորձնական սարքել: Վերջնական ինչ-որ բան ասելու համար այդ աշխատանքի արդյունքը պետք է տեսնել»,-ասաց Սամվել Այվազյանը:
Նրա խոսքով, քանի որ ներկայում եղանակային պայմանները բարենպաստ չեն, հետևաբար եկեղեցու բուն վերականգնման աշխատանքները սկսվեն հաջորդ տարվա գարնանը:
Անդրադառնալով կառույցի վիճակին, Սամվել Այվազյանը նշեց, որ այն կանգնուն է, ներկայում վտանգ չի սպառնում, պարզապես արդեն քայքայվել է վրայի ծածկը, և չաքեր են առաջացել: Այս միջոցառումներն իրականացվում են հետագայում լուրջ խնդիրներից խուսափելու համար:
Դեռևս 2000 թվականին եղել է Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերականգնման ծրագիր, այն ժամանակ այդ նույն նախագծով շինարարական որոշակի աշխատանքներ կատարվել են, բայց ավարտին չեն հասցվել: Ներկայիս ծրագրի գլխավոր նպատակն է՝ եկեղեցու ամբողջական վերականգնումն՝ իր պատմական տեսքին առավելագույնս մոտ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01