Մինսկում անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտին ավելի քան երկու տասնյակ հարցերի շարքում ընդունվել են նաև քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը։ Հայտարարության համաձայն՝ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ընդունված հայտարարությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը նշեց՝ հայտարարության մեջ կարևորվում է խաղաղ կարգավորման գործընթացը, և դա, ըստ նրա, նշանակում է, որ քայլեր կարվեն խաղաղության և կայունության պահպանման համատեքստում. «Երկրորդ՝ սա նաև պատասխան է պաշտոնական Անկարայի կողմից հակամարտության մեջ ներգրավման քայլերի ակտիվացմանը։ Թուրքիան փորձում է ներթափանցել Հարավային Կովկաս, իսկ նման քաղաքականությունը բացասական է։ Դեռևս չի եղել մի դեպք, որ Թուրքիայի ներգրավումը որևէ հարցում չբերի ողբերգության։ Հետևաբար սա նաև պատասխան է Թուրքիային»։
Ըստ մեր զրուցակցի՝ սա մի տարբերակ է Թուրքիային իր տեղը ցույց տալու համար. «Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Անկարայում հանդիպում են ունեցել Թուրքիայի իշխանությունների հետ։ Սա մի ձև է՝ Թուրքիային իր տեղը ցույց տալու համար և նախազգուշացում է՝ կարմիր գիծը չհատելու հետ կապված։ Շատ կարևոր եմ համարում այս հայտարարությունը և խիստ պահանջված։ Թուրքիան անընդհատ դիմում է բացասական ու ապակառուցողական քայլերի, օրինակ՝ վերջերս Ադրբեջանի և Պակիստանի հետ համատեղ հայտարարությունը. փաստորեն կրկին անգամ փորձ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը խաթարել»,- ընդգծեց Արցախի պաշտոնյան։
Դավիթ Բաբայանը նշում է՝ ՀԱՊԿ-ում, այո՛, կան երկրներ, որոնք բացեիբաց սատարում են Ադրբեջանին, բայց ընդհանուր առմամբ հայտարարությունը ողջունելի ու գնահատելի է։
ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով՝ այս հայտարարության ընդունումը պետք է համալիր դիտարկել։ Ըստ մեր զրուցակցի՝ այն կապված է մի շարք միջազգային գործընթացների հետ. «Վերջին իրադարձությունները եկան ապացուցելու, որ բազմաթիվ հարցերի շուրջ կան համաձայնություններ։ Նույն Լավրովի այցը այստեղ, Թուրքիայի նախագահի հետ հանդիպումները, հետո՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը։ Առնվազն երևում էր, որ Ղարաբաղյան խնդրի շուրջ ևս կա համաձայնություն, ու սկսեցին ընդունվել մի շարք փաստաթղթեր։ Հիմա Ռուսաստանն է փորձում առաջ մղել այն ամենը, ինչ պայմանավորվել են»։
Մանվել Սարգսյանը կարծում է, որ վաղը հնարավոր է այսպիսի համաձայնություններ տեսնենք ոչ միայն Ղարաբաղյան հիմնահարցի, այլև միջազգային տարբեր այլ խնդիրների շուրջ. «Օրինակ՝ քրդական հարցով, Սիրիայի, Ուկրաինայում իրավիճակը որոշակի կդառնա»։
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03