Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի լիակատար իրագործում, «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Խոսքը միայն տնտեսական հետևանքների մասին չէ: Մենք ԵՄ-ն որպես փող տվող բանկոմատ չենք ընկալում, թեև ֆինանսատնտեսական աջակցությունը շատ կարևոր բաղկացուցիչ է, բայց մենք խորհրդարանում ակնկալում ենք «ավելին ավելիի դիմաց» քաղաքականության կիրառում նաև քաղաքական ասպարեզում», - նշեց Աշոտյանը:
Վերջինս ընդգծեց, որ Հայաստանին նաև գոհացնում է Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված ձևակերպումը, որը ԵՄ-ի հետ համաձայնագրի բազային կարևոր մասն է:
«Հակամարտության կարգավորման հետ կապված ձևակերպումը ԵՄ հետ ունեցած իրավապայմանագրային բազայի կարևոր մասն է: Սա կարևոր ձեռքբերում էր մեզ համար, որ ի տարբերություն այլ քաղաքական իրադարձությունների՝ եվրոպական հանրությունը չփորձեց միևնույն նժարի վրա դնել Ադրբեջանին ու Հայաստանին ու չսպասեցրեց Հայաստանին, ինչ է թե մեր հարևանները նույնպես փորձում են իրենց հետ ինչ-որ բան բանակցել ու ստորագրել», - նշեց նա:
Անդրադառնալով պայմանագրի կյանքի կոչմանը՝ Աշոտյանն ընդգծեց, որ ոչ ոք չի պնդում, թե պայմանագիրը կախարդական է ու բնական է, որ դրա կյանքի կոչման համար միահամուռ և համատեղ աշխատանք է պահանջվելու.
«Աշխատանք է պահանջելու օրենսդիր և գործադիր մարմինների, իշխանություն-ընդդիմություն, կառավարություն-հասարակություն ձևաչափերով: Բնական է, որ այս ճանապարհին խոչընդոտներ լինելու են, բայց ուզում եմ հավաստիացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որ իրենց մասնակցությունը շատ կարևոր է», - հավելեց Աշոտյանը:
aysor.am
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45