ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ Կասկածյալը ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել վարկային կազմակերպության՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված մասնաճյուղի գրասենյակ, հարձակում գործել աշխատակցուհու վրա և զենքի գործադրման սպառնալիքով հափշտակել դրամարկղում առկա զգալի չափի կանխիկ գումարը, ապա՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ստեղծվել քննչական խումբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել բազմաթիվ անձինք։
Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1993թ.:
24-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օդամղիչ ատրճանակ:
Նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01