Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝անդրադառնալով երեկ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքների քննարկման ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը, թե Հայաստանի բուհական համակարգում կոռուպցիայի հետ կապված բոլոր դեպքերի հետաքննումը, ուսումնասիրումը չափազանց կարևոր է:
Սլավոնական համալսարանի ռեկտորը Սվիտալսկու հայտարարությանն ի պատասխան նշել էր, որ եթե կան բուհական կոռուպցիայի փաստարկված ապացույցներ, ապա պաշտոնյաները դրանք պետք է հրապարակեն՝ անուն առ անուն, և թույլ չտան, իր խոսքով, եզակի խեղճ ու կրակ մոլորյալները ստվերեն մեր բազմահազար և արժանապատիվ հանրությանը:
«Այսօր հերթական անգամ հրապարակայնացվեց բուհական կոռուպցիայի մասին հարցը, բավական բարձր հարթակից՝ որպես Եվրոպական գրանտային ծրագրի ամփոփագիր: Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է. Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա: Համալսարաններում աշխատող ուսուցիչները, դասախոսները և գիտնականները մեր երկրի ամենապատվարժան մարդիկ են, իրենց անձնուրաց աշխատանքով Նոր Երկիր կառուցելու սաղմն են ստեղծում այժմ:
Իմ կողմից պաշտոնապես հայտարարում եմ. Հայ-Ռուսական համալսարանում կոռուպցիա չկա, և երբևիցե չի՛ եղել, դրա երաշխավորը ես եմ՝ որպես համալսարանի ռեկտոր: Նաև հրավիրում եմ պարոն դեսպան Սվիտալսկուն մեր համալսարան՝ սիրով կկիսվեմ նրա հետ մեր ձեռքբերումներով և փորձով»,-ասված է գրառման մեջ:
Tert.am-ին համալսարանի ռեկտորի հետ կապ հաստատել չհաջողվեց, փոխարենը մեզ հետ զրույցում ռեկտորի հայտարարությունը մեկնաբանեց Հայ- Ռուսական Սլավոնական համալսարանի քարտուղար Հենրիխ Մարգարյանը: Նա պարզաբանեց, որ Արմեն Դարբինյանի հայտարարությունը, ինչպես և դեսպան Սվիտալսկու հայտարարությունը, ընդհանուր ուսումնաբուհական համակարգին էր առնչվում և խնդիրը Սլավոնական համալսարանում կոռուպցիան հերքելը չէր:
«Սվիտալսկին չէր առանձնացրել ոչ մեր համալսարանը, ոչ այլ համալսարան, հարցը մեզ չէր վերաբերվում: Պարոն Դանիելյանը գրել էր ընդհանուր վերաբերմունքը: Ինքը որոշեց, որ մեր կողմից մենք այդպիսի հայտարարություն անենք, հերքենք ու ընդհանրապես, եթե դուք գրառումը կարդացել եք, կտեսնեք, որ այնտեղ գրված է, որ չպետք է մասնավոր դեպքերը մեր բուհական համակարգի վրա ստվեր գցեն, իջեցնեն մակարդակը: Հայտարարության գլխավոր ուղերձն այն էր, որ Հայաստանում կան շատ լավ բուհեր, կան լավ մասնագետներ, որոնք իրենց գործը սիրում են և այդ մասնագետները, որոնք իրենց գործին նվիրված են, երբեք իրենց այսպես ասած արժանիքները չեն դնի գումարային տեսքով, չեն վաճառի այդ արժանիքները: Ուղղակի իրականում մասնավոր դեպքեր կան, որոնք ստվերում են նաև այդ մանկավարժներին, դասախոսներին, դա չպետք է այդպես լինի»,-ասաց Մարգարյանը:
Նա նաև ավելացրեց, որ ռեկտոր Արմեն Դարբինյանի հիմնական մտահոգությունն այն էր, որ, ըստ էության, կրթական համակարգում մի քանի մասնավոր կոռուպցիոն դեպքերի պատճառով չպետք է ստվերել բարձր վարկանիշ ունեցող ու միջազգային մակարդակում հանդես եկող բուհերի գործունեությունը և հարգել կրթական համակարգի նվիրված աշխատողներին:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01