ARM | RUS |

Կայսրության ադամանդի հայկական հետքը

20.06.16 | 11:05

Աշխարհի ամենաթանկ ադամանդներից մեկը, որ կրում է ռուս իշխան Օռլովի անունը և կշռում է 40 գրամ (194,5 կարատ), զարդարել է ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդի գայիսոնը։ Սակայն քչերին է հայտնի, որ այդ թանկարժեք քարը՝ ռուսական ինքնիշխանության խորհրդանիշերից մեկը, հայկական «ծագում» ունի։

Իսկ այս հետաքրքրական, փոքր-ինչ խորհրդավոր պատմությունը ծայր առավ 1767 թվականի ամռանը, երբ պարսկական Էնզելի նավահանգստում խարիսխ նետեց շաքարով բեռնված մի նավ։ Նավից իջնող հայ վաճառականը, որ ծնունդով Ջուլֆայից էր, հենց նոր մի խոշոր ու եկամտաբեր գործարք էր կնքել անգլիացիների հետ, գոհ էր իր վաստակից և մտածում էր, թե ինչպես կարելի է տնօրինել հավելյալ գումարները։ Ու հավանաբար նրա հետագա կյանքը բոլորովին այլ ընթացք ստանար, եթե այդ պահին…

Ահա հենց այս կետից պատմությունը տարատեսակ ճյուղավորումներ է ստանում։ Վարկածներից մեկի համաձայն՝ վաճառականը, որի անունը Գրիգոր Սաֆրասով (Խոջամինասով) էր, հանդիպում է մի աֆղան զինվորականի, և վերջինս նրան առաջարկում է գնել իր մոտ եղած թանկարժեք իրերը, որոնք Նադիր շահի կողոպտված գանձերն էին։ Մեկ այլ տարբերակով Սաֆրասովն անձամբ է եղել շահի պալատում, իսկ այստեղ պատրաստվում էին ռազմական արշավանքի, ու միջոցների սղություն կար։ Եվ հենց դրա համար էլ նրան առաջարկում են գնել կապտականաչավուն, աղավնու ձվի մեծության հնդկական մի ադամանդ։

Ամեն դեպքում առաջին իսկ վայրկյանից հայ վաճառականը մեկընդմիշտ գերվում է քարի կախարդիչ տեսքից և անմիջապես ձեռք է բերում այն։ Սակայն մի բան էր՝ տեր լինել աշխարհի հրաշագույն գանձերից մեկին, մեկ ուրիշ խնդիր էր՝ հոգալ դրա պահպանությունը, քանի որ ադամանդի գոյությունն արդեն իսկ նրան պիտի վերածեր կողոպտիչների թիրախի։ Եվ այդ ժամանակ Սաֆրասովը որոշում է քարը տեղափոխել որքան հնարավոր է՝ հեռու։ Նա ծածուկ կերպով ադամանդը տանում է Ամստերդամ և հանձնում տեղի բանկերից մեկի հատուկ պահոց։ Հիմա արդեն կարելի էր հարմար գնորդ որոնել դրա համար։

Նախընտրելի գնորդների թվում, առաջին հերթին՝ Սաֆրասովը տեսնում էր եվրոպական երկրների թագավորական տները՝ գերազանց հասկանալով, որ միայն նրանք կվճարեն իր ակնկալած գինը։ Սակայն եվրոպացիները չարդարացրեցին նրա սպասելիքները։ Շուրջ հինգ տարի՝ մինչև 1767-ը, ադամանդը մնաց Ամստերդամի բանկում, մինչև որ հայ վաճառականին օգնության ձեռք մեկնեց մեկ այլ հայ՝ Հովհաննես Լազարյանը։ Միլիոնատեր Լազարյանը, ով այդ տարիներին Սանկտ Պետերբուրգի առևտրական ընկերության ղեկավարն էր, իսկ ավելի ուշ պիտի նշանակվեր Ռուսաստանի կայսերական բանկի կառավարիչ, որոշեց միջնորդի դեր ստանձնել ոչ պատահաբար։ Նախ և առաջ՝ այս երկու նշանավոր հայերն ազգակցական կապեր ունեին։

Adamand (2)

Եվ հետո՝ գործարար Լազարյանը՝ լինելով խիստ հաշվենկատ մարդ, ակնկալում էր այդ գործարքից բավականին պատկառելի շահույթ ապահովել իր համար (ի դեպ, իրադարձություններից առաջ ընկնելով՝ ասենք, որ Լազարյանը քարը գնեց 120 հազարով և կարողացավ այն վաճառել 400 հազար ռուբլով՝ դրա հետ մեկտեղ՝ արժանանալով բազում պարգևների ու տիտղոսների)։

Դեպքերի հետագա զարգացման մասին աղբյուրները կրկին իրարամերժ տեղեկություններ են հաղորդում։ Ու որպեսզի չխճճվենք դրանց մեջ, այս անգամ նախապատվությունը տանք 1838 թվականին Մոսկվայում լույս ընծայված եռահատոր մի աշխատության, որն ամփոփում էր հայ ժողովրդի պատմությանն առնչվող զանազան իրավական և պետական վավերագրեր, ինչպես նաև՝ հայ նշանավոր անձանց հետ կապված առանձին դրվագներ։ Ահա հիշյալ ժողովածուի երկրորդ հատորի 301-րդ էջում գրված է հետևյալը.

«Եկատերինա Երկրորդ թագուհու գահակալության շրջանում Աստրախանի վրայով Ս. Պետերբուրգ է գալիս մեծահարուստ մի հայ՝ Գրիգոր Սաֆրասովը (Խոջամինասով), որն աշխարհի զանազան հեռավոր երկրներում ճամփորդելու ժամանակ ձեռք էր բերել արտասովոր մեծության, փայլի և լավագույն ջրի մի ադամանդ, որն իր մեծությամբ և բարձր հատկություններով անգին էր։ Իշխան Գրիգորի Գրիգորևիչ Օռլովի միջոցով այս քարը ներկայացրեց կայսրուհուն։ Նորին մեծությունը հրահանգեց տեղեկանալ ադամանդի գնի մասին։ Սակայն, երբ Սաֆրասովը հայտնեց, որ ինքը գին չի կարող նշանակել, այլ այդ բանը թողնում է կայսրուհու կամքին, այդ ժամանակ Եկատերինան, չկամենալով գին որոշել, բարեհաճեց հայտնել, որ այս ադամանդը չափազանց թանկ տեսակից է, մինչդեռ դրամագլուխները, պատերազմի բերումով, անհրաժեշտ են պետական այլ կարիքների համար»։

Adamand (1)

Սաֆրասովը, լսելով այդ պատասխանը, որոշում է մեկնել արտասահման՝ ադամանդն այնտեղ վաճառելու համար, բայց մինչ այդ նախընտրում է նույն առաջարկով ներկայանալ իշխան Օռլովին։ Կայսրուհու ֆավորիտ Օռլովը Հովհաննես Լազարի Լազարևի միջոցով տեղեկանում է ադամանդի վերջնական գնի մասին ու համաձայնում է հայ վաճառականից քարը ձեռք բերել 400 հազար ռուբլի պետական թղթադրամով։ Այնուհետև նույն աղբյուրը գրում է. «Զատկի առաջին օրն իշխան Օռլովը շնորհավորանքի ժամանակ այդ քարը՝ մի տուփի մեջ դրած, որը ճենապակյա հավկիթի ձև ուներ, մատուցեց Նորին մեծությանը։ Կայսրուհուն այդ անակնկալը զարմանք պատճառեց։ Նա հրահանգեց, որ հիշատակված գումարը վճարվի պետական գանձարանից, իսկ Սաֆրասովին շնորհեց Կոմերցիայի խորհրդականի տիտղոս։ Այդ թանկարժեք ադամանդը դրվեց և այդպես էլ մնում է ցայժմ Եկատերինա 2-րդ կայսրուհու գայիսոնի գլխին»։

Ի դեպ, ականատեսները պատմում են, թե որքան մեծ է եղել կայսրուհու հիացմունքը։ Վերջինս նույնիսկ կարգադրել է քարը մի քանի օր պալատում դնել ցուցադրության, իսկ հետո հրավիրվել է իտալացի վարպետ Բորջիոն, որն էլ մշակման է ենթարկել ադամանդը՝ գայիսոնի վրա տեղադրելու նպատակով։ Սակայն վերստին շտապենք հիշեցնել, որ ոչ բոլորն են համաձայն պատմության նման շարադրանքի հետ։ Օրինակ, ռուս Ճանապարհորդ, բնագետ, ակադեմիկոս Պյոտր-Սիմոն Պալասը 1801թ. լույս տեսած իր հիշողությունների գրքում գրում է. «Աստրախանում ապրածս օրերին ես ծանոթացա մի հայի հետ, ով Գրիգորի Սաֆրասի ժառանգն էրգ Այդ ադամանդի մասին նրա պատմությունն այնպես է տարբերվում համանման մյուս պատմություններից, որ ես, հավանաբար, կարող եմ հաճույք պատճառել իմ ընթերցողներին, քանի որ այդպիսով կարող են հերքվել բազմաթիվ կեղծ վկայություներ»։

Adamand (3)

Ինչ խոսք, այսպես պատահում է լեգենդների հետ։ Ամեն ոք ունենում է իր պատմությունը։ Սակայն անժխտելի է, որ այսօր Ռուսաստանի Ալմաստե ֆոնդում պահվող աշխարհի ամենաարժեքավոր ադամանդը հայկական հետքեր է կրում և վկայում է հայ գործարար համբավի դարավոր ավանդույթների մասին։

Աղբյուրը՝ 168.am


Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել. կյանքին վտանգ չի սպառնում

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել. կյանքին վտանգ չի...

20:26

Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի և չպետք է տրվենք երկպառակության սադրանքներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ

Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի և չպետք է տրվենք երկպառակության սադրանքներին. Ամենայն...

20:09

ԱԱԾ–ն կազմակերպված ձևով եպիսկոպոսներին մեկ սպրինտերով հեռացրեց Մայր Աթոռի տարածքից

ԱԱԾ–ն կազմակերպված ձևով եպիսկոպոսներին մեկ սպրինտերով հեռացրեց Մայր Աթոռի...

19:14

Տիրադավ եպիսկոպոսներին բերեցին Մայր աթոռ. բախում են հրահրում

Տիրադավ եպիսկոպոսներին բերեցին Մայր աթոռ. բախում են...

18:14

Բախումներ հավանական չեմ համարում. Ստեփան Ասատրյան

Բախումներ հավանական չեմ համարում. Ստեփան Ասատրյան

17:55

Խոսույթը հաստատ չափավորվելու է. Լևոն Ղազարյանը՝ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի լկտիության մասին

Խոսույթը հաստատ չափավորվելու է. Լևոն Ղազարյանը՝ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի լկտիության...

17:54

Վեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ուղեկցությամբ գնում է ժամերգության Մայր տաճար

Վեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ուղեկցությամբ գնում է ժամերգության Մայր...

17:45

Սուտ տեղեկություններ են, իբր Կաթողիկոսը կարող է տեղափոխվել ՌԴ և կառավարել հեռակա. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հայտարարությունը

Սուտ տեղեկություններ են, իբր Կաթողիկոսը կարող է տեղափոխվել ՌԴ և կառավարել հեռակա. Ռուսաստանի և...

17:36

Մեր եկեղեցին այսօր ադրբեջանական թիրախում է. Թաթոյան (Տեսանյութ)

Մեր եկեղեցին այսօր ադրբեջանական թիրախում է. Թաթոյան...

17:13

Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է...

16:16

Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել շուրջ 6 միլիոն դոլար շուկայական արժեքով 7 գույք. Դատախազություն

Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել շուրջ 6 միլիոն դոլար շուկայական արժեքով 7 գույք....

16:05

Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող...

15:52

«Պետք է տնավորվեք Հայաստանում, ստանաք ՀՀ քաղաքացիություն». Փաշինյանը հայտարարեց՝ հրաժարվում են Արցախ վերադարձի հարցից

«Պետք է տնավորվեք Հայաստանում, ստանաք ՀՀ քաղաքացիություն». Փաշինյանը հայտարարեց՝ հրաժարվում են...

15:38

ՈՒղիղ. Մայր Աթոռում միասնական ժամերգություն է՝ ի հակառակ եկեղեցու դեմ պայքարող եպիսկոպոսների

ՈՒղիղ. Մայր Աթոռում միասնական ժամերգություն է՝ ի հակառակ եկեղեցու դեմ պայքարող...

15:15

Բուլղարիայի հայց թեմն իր անվերապահ հավատարմությունն է հայտնում Վեհափառ Հայրապետին

Բուլղարիայի հայց թեմն իր անվերապահ հավատարմությունն է հայտնում Վեհափառ...

15:01

Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

14:55

Ադրբեջանցի դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին ցմաh ազատազրկել

Ադրբեջանցի դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին ցմաh...

14:44

Այո՛, պատրաստ եմ ընդունել կաթողիկոսին՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Նիկոլ Փաշինյան

Այո՛, պատրաստ եմ ընդունել կաթողիկոսին՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Նիկոլ...

14:15

Ասպատակիչներից Մայր Աթոռի պաշտպանությունն օրվա հրամայական է. չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել. Հայր Ռուբեն

Ասպատակիչներից Մայր Աթոռի պաշտպանությունն օրվա հրամայական է. չեք կարող պետությունն ու եկեղեցին...

13:05

Հայաստան–Մեծ Բրիտանիա․ քննարկվել է անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Հայաստան–Մեծ Բրիտանիա․ քննարկվել է անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության...

12:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15