Ռուս-հայկական դիվանագիտական հարաբերությունների վերջին մի 5-6 տարին կարելի է բնութագրել «իրականության զգացման կորուստ» բառակապակցությամբ։ Ընդ որում՝ երկուստեք։
Ռուսներն այնքան էին արխայնացել Հայաստանի կեցվածքից, ինչպես նաև նրանից, որ Հայաստանում ըստ էության հակառուսականությունը մարգինալ դիրքերում էր, որ գրեթե ոչինչ չէին անում այս ընթացքում, և նույնիսկ եղածի պրոֆիլակտիկայով չէին զբաղվում։ Ավելի հարմար էր ցանկացած անախորժություն ու հետընթաց բացատրել ԱՄՆ դեսպանատան ու Արևմտայն գրանտատուների դավերով, քան սեփական բացթողումներով, իսկ Հայաստանի ընկալումը հանգում էր հետևյալ ձևաչափին․ «Армения... да куда она денется без России?»: Միակ լուրջ դիվանագիտական քայլն այս ընթացքում` Պուտինի այցն էր Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, որը էապես փչացրեց ռուս-թուրքական հարաբերությունները, և ռուսները քաջատեղյակ էին նման զարգացումների հնարավոր լինելուց։
Ռուսաստանի նման կեցվածքն անհնար կլիներ, եթե չլիներ անատամ, անտաղանդ ու ոչ իրատեսական արտաքին քաղաքական այն կուրսը, որը վարում էր Հայաստանը։ Ըստ էության, հենց մերոնք էին ամեն կերպ խորացնում այդ պատրանքը ռուսների մոտ, թե «տղերք, արխային, у нас все схвачено»։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե ՌԴ-ում ՀՀ դեսպանն անգամ ռուսերեն խոսել մարդավարի չգիտի, իսկ Հայաստանի հետ կոնտակտները, կամ էլ Հայաստանում վարվող հումանիտար քաղաքականության համար պատասխանատվությունը դրված է այնպիսի դեմքերի վրա, ինչպիսիք են Արա Աբրահամյանը, Անդրանիկ Նիկողոսյանը և Դմիտրի Կիսելյովը։ Այս ողջ ընթացքում Հայաստանը քանիցս շատ լուրջ դիվանագիտական-աշխարհաքաղաքական քայլեր է արել, որոնք բխել են առաջին հերթին հենց ռուսական շահերից, բայց երբեք հոգ չի տարվել այդ քայլերի դրական ռեզոնանսը հօգուտ մեզ ծառայեցնելու հարցում։ Հայաստանը շատ Լոյալ պահեց իրեն ԵԱՏՄ մտնելիս, Ղրիմի միացումը չդատապարտելուց, ՀԱՊԿ-ի դեմքը փրկելուց և այլ բազմաթիվ դրվագներում, որոնք հաճախ մեզ համար էական չէին, իսկ երբեմն էլ՝ մեր շահերից չբխող։
Հիմա Լավրովի այցը առաջին հերթին պետք է լինի կողմերի համար կոորդինատների ճշգրտման հնարավորություն։ Ակնհայտ է, որ ոչ մի բեկումնային պայմանավորվածություններ չեն գրանցվելու՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերվող։ Ակնհայտ է, որ հարաբերությունների ոչ մի խզում ու դեմարշներ չեն լինելու։ Սակայն ակնհայտ է նաև այն, որ հստակեցվելու են կողմերի իրական դիրքերը ու դիրքորոշումները, և ըստ այդմ՝ հարաբերությունների ձևաչափն ու պոտենցիալն է վերագնահատվելու։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02