Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Կեսգիշերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներրը Թումանյան փողոցում գործող «Մոսկով» ակումբի մոտից, ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Ավան վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Տարոն Աղեկյանին, 42-ամյա Ռուբեն Մարտիրոսյանին, Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչներ՝ 27-ամյա Սամվել Այդինյանին, 25-ամյա Թաթուլ Այդինյանին, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 37-ամյա Թինա Չխեդիային, 35-ամյա Նիկոլոզ Թավաձեին, 37-ամյա Մակա Պապասկուային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են նշված ակումբի մոտ միմյանց հետ վիճաբանելու և իրար հարվածներ հասցնելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հայերին լսել է հետաքննիչը, ովքեր հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալուց, իսկ վրացիներին լսել հնարավոր չի եղել՝ թարգմանիչ չլինելու պատճառով: Գ. Շամշյանի տեղեկություններով, Վրաստանի քաղաքացիները Երևանում ժամանակավորապես բնակվում են «Օպերա Սուիթ» հյուրանցային համալիրում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© shamshyan.com
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01