«Ազգ-բանակ» հայեցակարգը կամ ծրագիրը դեռեւս բյուրեղացման կարիք ունի, այն միասնական փաստաթղթի տեսքով ներկայացված չէ, իսկ այդ տրամաբանության ներքո իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու զինված ուժերում կատարվող ռեֆորմները հաճախ ներկայացվում են վիճելի ձեւով ու ստեղծում ընդհանուր բացասական ֆոն:
Այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Հայաստանի անվտանգության խնդիրները. բարեփոխումների արդյունավետությունը պաշտպանության ոլորտում» թեմայով հարցազրույց-ասուլիսի ժամանակ հայտարարեց «ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը:
Ասուլիսի սկզբում նա հայտարարեց, որ «Ազգ-բանակ» եզրը ՊՆ-ի մտահղացումն չէ: «Ազգ-բանակ եզրի մասին առաջինը խոսել է Ժիրայր Սեֆիլյանը», - հիշեցրեց ՊՆ-ի հետ զինված ուժերում ռեֆորմների հարցում համագործակող «ԱրԱր» հիմնադրամի նախագահը: Նա ընդունեց, որ դժվար է խոսել այդ հայեցակարգի մասին, քանի դեռ այն որպես միասնական փաստաթուղթ դեռեւս ներկայացված չէ քննարկման: «Այս կոնցեպցիան իսկապես բյուրեղացման կարիք ունի», - ասաց նա:
Բանախոսը նկատեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը կաղում է նաեւ հանրային կոնսենսուսի, վստահության ցածր մակարդակի պատճառով:
«Այսօրվա իշխանությունները շատ ավելի լուրջ ջանքեր կարող էին գործադրել անվտանգության խնդիրների շուրջ հասարակական կոնսենսուս ապահովելու համար: Սակայն դա չի արվել, ավելին՝ զինվորական ծառայության մասին վերջին օրենքի շուրջ քննարկումները, որով սահմանափակվում էր նաեւ ուսումնական տարկետումը, ցավոք, վերածվեցին բանակում ծառայել-չծառայելու մասին խոսակցությունների», - ասաց նա՝ ընդգծելով, որ սա ոչ մի կերպ չի նպաստում բանակի կամ «Ազգ-բանակ» կոնցեպտի նկատամամբ հանրային վստահության աճին:
Բացի այդ, նրա խոսքով, հանրության մոտ հարցեր են առաջանում, երբ Զինված ուժերում ռեֆորմներն առաջ են մղում իշխանությունում մարդիկ, որոնք, պարզվում է, նորմալ զինվորական ծառայության փորձ էլ չունեն:
Նրա խոսքով, 2016 թ-ի ապրիլյան պատերազմը լավ հնարավորություն էր մեծ թվով բարեփոխումներ իրականացնելու և հասարակական համաձայնություն կառուցելու համար, եւ այս իմաստով նա «հիասթափված է պաշտպանության նախարարության ղեկավարությունից»:
Միեւնույն ժամանակ Չալաբյանը վստահ է, որ երկու կողմից շրջափակված ու պատերազմի վերսկսման վտանգի տակ գտնվող Հայաստանի համար «Ազգ-բանակ» կոնցեպտն անհրաժեշտություն է: «Մենք ունենք անվտանգության սպառնալիքներ, ուստի ռեսուրսների մոբիլիզացիայի ու դրանց արդյունավետ կառավարման սուր կարիք ունենք», - նշեց նա, այս հարցում կարեւորեց հանրային նոր դաշինքի ու կոնսենսուսի ձեւավորումը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01