Եվրոպայի առաջնության B խմբի վերջին տուրի շրջանակում կկայանա Սլովակիա – Անգլիա հանդիպումը: Armsport.am-ը ներկայացնում է այդ խաղի անոնսը:
Եվրոպայի առաջնություն. B խումբ
20.06.2016. ժամը 23:00
Սլովակիա – Անգլիա
Սենտ Էտիեն, «Ջեֆրի Գիշար» մարզադաշտ
Գլխավոր մրցավար` Կարլոս Վելասկո Կարբալյո (Իսպանիա)
Բուքմեյքերներ. 5,4 – 3,88 – 1,88
Անձնական դիմակայություն.
Չեխոսլովակիայի բաժանումից հետո Սլովակիան ու Անգլիան միմյանց հանդիպել են միայն երեք անգամ: 2004 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում այս թիմերն ընդգրկված էին միևնույն խմբում: Երկու հանդիպումներում էլ բրիտանացիներն առավելության են հասել 2:1 հաշվով:
2009 թվականին նրանց միջև կայացել է ընկերական հանդիպում, որն ավարտվել է Անգլիայի` 4:0 հաշվով հաղթանակով:
Մրցաշարային իրավիճակ.
Խմբային փուլի վերջին` 3-րդ տուրի առաջ Անգլիան 4 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը: Բրիտանացիները դեռ չեն ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը, սակայն նույնիկս ոչ-ոքի խաղալու դեպքում կանեն դա: Փոխարենը, պարտությունը կարող է նրանց զրկել 1/8 եզրափակչից ուղեգրից, եթե զուգահեռաբար ընթացող Ուելս – Ռուսաստան խաղում հաղթեն բրիտանացիները: Այդ դեպքում Ռոյ Հոջսոնի թիմը 4 միավորով կգրավի 3-րդ տեղը և միայն այդ դիրքը գրաված թիմերի հետ լրացուցիչ հաշվարկում լավ ցուցանիշներ ունենալու դեպքում կկարողանա շարունակել պայքարը:
Սլովակիան իր հերթին պետք է ամեն ինչ անի պարտությունից խուափելու համար, որովհետև այդ դեպքում զուգահեռաբար ընթացող մրցավեճի ցանկացած արդյունք նրան կթողնի երրորդ տեղում: Իսկ 3 միավորով երրորդ տեղից դժվար կլինի մտնել փլեյ-օֆֆ: Հավասար միավորներ ունենալու դեպքում սլովակներն առավելություն կունենան միայն Ռուսաստանի նկատմամբ, որին հաղթել են 2:1 հաշվով:
Փոփոխություններ Անգլիայի ընտրանու կազմում.
Բրտանական «The Telegraph» պարբերականը պնդում է, որ Սլովակիայի դեմ խաղից առաջ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը թիմի մեկնարկային կազմում 6 փոփոխություն է կատարելու: Պահեստայինների նստարանին են մնալու առաջնությունն անհաջող սկսած Հարի Քեյնն ու Ռահիմ Սթերլինգը, ինչպես նաև հանգստանալու հնարավորություն ստացած Ուեյն Ռունին, Դելե Ալին, Կայլ Ուոքերը և Դենի Ռոուզը: Նրանց փոխարեն ասպարեզ են դուրս գալու եզրային պաշտպաններ Նաթանիել Քլայնն ու Ռայան Բերտրանը, կիսապաշտպաններ Ջեք Ուիլշերն ու Ջորդան Հենդերսոնը, հարձակվողներ Ջեյմի Վարդին և Դանիել Սթարիջը:
Սպասվում է, որ Սլովակիան ասպարեզ դուրս կբերի իր մարտական կազմը:
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55