Որոշ վերլուծաբաններ և քաղաքական գործիքներ հետևողականորեն փորձում են տեսակետ ձևավորել, որ 2018 թվականին վարչապետ չլինելու դեպքում Կարեն Կարապետյանը կնեղանա և կհեռանա Հայաստանից՝ հրաժարվելով փոխվարչապետի պաշտոնից, մյուս կողմից՝ փորձում են բոլորիս համոզել, որ լուրջ հակասություններ և մրցակցություն կա վարչապետ Կարեն Կարապետյանի և Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի միջև։
Ճիշտ է՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռանալիս Կարեն Կարապետյանը մինչև վերջ չբացատրեց իր հեռանալու պատճառը, բայց հիմա իրավիճակն այլ է․ Կարեն Կարապետյանը ոչ միայն Հայաստանի վարչապետն է, այլ նաև իշխող Հանրապետականի առաջին փոխնախագահը, ով ստանձնել է երկրի տնտեսական ոլորտի ուղիղ պատասխանատուի ֆունկցիան և իր ամենօրյա գործունեությամբ հստակ ցույց է տալիս, որ անկախ Գործադիր իշխանությունում զբաղեցրած իր պաշտոնից չի հեռանալու Հայաստանից, շարունակելու է տնտեսական բլոկի կառավարումը, ինչու ոչ՝ թեկուզ փոխվարչապետի աշխատասենյակից, իսկ ՀՀԿ-ի առաջին փոխնախագահ լինելու փաստը ընդգծում է, որ Կարեն Կարապետյանը իրեն տեսնում է նաև մեծ քաղաքականության մեջ։
Ընդամենը ամիսներ առաջ Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը փաստացի ուս ուսի տված անցկացրեցին ՀՀԿ-ի քարոզարշավը՝ խոսելով Հայաստանի անվտանգության և առաջընթացի մասին՝ հստակ ընդգծելով, որ իրենցից յուրաքանչյուրն ունի իր աշխատանքային առաջնահերթությունները ու աշխատում է իր հասանելիք բնագավառում։
Ակնհայտ է, որ այս լուրեր ևս չեն համապատասխանում իրականությանը և որևէ հակասություն և լարվածություն չկա վարչապետի և Պաշտպանության նախարարի միջև։
Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Հանրապետականն այսօր ներքին դիսցիպլինա և ասելիք ունեցող քաղաքական ուժ է և իր կառավարիչների միջև եղած հակասությունները վստահաբար ի զորու է լուծել կուսակցության պատերի ներսում՝ թույլ չտալով, որ մարդկային հակասությունները խոչընդոտեն երկրի կառավարման գործընթացին։
Մեզանում ամեն բան շատ ավելի պարզ և հասկանալի է, քան ոմանք փորձում են դա ներկայացնել․․․
Փաստն այն է, որ Կարեն Կարապետյանն այլևս ՀՀԿ-ի քաղաքական առաջնորդներից է, ով խորհրդարանական ընտրություններին առաջնորդելով ՀՀԿ-ի քարոզաարշավը՝ քաղաքական պատասխանատվություն է ստանձնել և՛ հասարակության առջև, և՛ ,վստահաբար կարող ենք ֆիքսել, որ նա Հայաստանից չի հեռանա որևէ պարագայում, կմնա և կշարունակի ծառայել ի շահ Հայաստանի և ՀՀԿ-ի։
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02