ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ
Համայնքի 2018թ. բյուջեն մշակվել է` հիմք ունենալով համայնքի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագիրը:
Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից:
Համայնքի 2018թ . բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են`
✔ Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը` ճշտելով հողի հարկի և գույքահարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները:
✔ Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը:
✔ Բարձրացնել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակը և որակը:
✔ Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, ջեռուցման համակարգերի վերականգման, գույքային վերազնման և այլ աշխատանքներ:
✔ Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, բարեկարգման և ճանապարհային տնտեսության բնագավառներում:
✔ Աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը:
✔ Իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր:
Համայնքի 2018թ. զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:
Ես դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին` շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համայնքի 2018թ. բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեկան օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման ուղղություններով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02