Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրշեջների միության նախագահ Հարթմութ Ցիբսին: Հայաստան առաջին անգամ այցելած ԳԴՀ հրշեջների միության նախագահին ներկայացվեց երկրի՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունն ու գործողությունների հերթականությունը: Անդրադառնալով Գերմանիայի հետ համագործակցությանը՝ Մ. Ղազարյանը նշեց, որ 1996 թ.-ին Գերմանիայի կողմից տրամադրված առաջին պրոֆեսիոնալ փրկարարական մեքենաները մինչ այսօր սարքին են և շարունակում են կիրառվել փրկարարական աշխատանքներում: -ՀՀ ԱԻ նախարարությունն ակտիվ համագործակցում է այլ երկրների հետ, անհրաժեշտության դեպքում արձագանքում և տրամադրում փրկարարական օգնություն՝ գիտակցելով, որ միայն փրկարարների միջև ամուր համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր կանխել վրահաս վտանգը: Հ. Ցիբսը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վստահեցրեց, որ համակարգի աշխատանքներին մանրակրկիտ ծանոթանալուց հետո համագործակցության եզրեր անկասկած կգտնվեն. -Այս պահին մենք ունենք հստակ առաջարկ. կազմակերպել ՀՀ հրշեջ-փրկարարների վերապատրաստումը Գերմանիայում: Դասընթացները հնարավորություն կտան կիսվել փորձով և ձեռքբերել նոր հմտություններ: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենը նշեց, որ դասընթացների մասնակցությունը միայն կնպաստի առավել պատրաստված մասնագետներ ունենալուն: Քննարկվեցին նաև կամավոր հրշեջ-փրկարարական խմբերի ձևավորման, քիմիական և ռադիոակտիվ նյութերի ակտիվացման դեպքում գործողությունների հարցերը: Հանդիպման ավարտին Հ. Ցիբսը շրջեց ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին: Արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ՀՀ և ԳԴՀ համագործակցության հնարավորություններն ամրապնդելու նպատակով համաձայնություն ձեռքբերվեց Հարթմութ Ցիբսի համար ճանաչողական այց կազմակերպել նաև հրշեջ-փրկարարական ջոկատներ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն:
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03