Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի (JICS) հատուկ ծրագրերի կառավարման երկրորդ բաժնի պետի տեղակալ Հիրոկի Մուրայամային և ծրագրի կառավարման գծով օգնական Յուկի Կամիոյին:
Հանդիպման նպատակն էր քննարկել Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող ոչ ծրագրային դրամաշնորհի իրականացման որոշ դրույթներ: 200 մլն իենի չափով դրամաշնորհը տրամադրվում է տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի իրականացման համար:
Ողջունելով հյուրերին՝ Մ. Ղազարյանն ընդգծեց երկու երկրների կառավարությունների երկարամյա և արդյունավետ համագործակցությունը: Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում ԱԻ նախարարությանը կտրամադրվեն արագ արձագանքման մեքենաներ, որոնք կօգտագործվեն քաղաքային պայմաններում:
- Վերոնշյալ մեքենաները համալրված են լինելու փրկարարական սարքավորումներով, արագ արձագանքման և առաջին օգնության անհրաժեշտ պարագաներով, կապի միջոցներով և այլն: Սա հսկայական աջակցություն է Հայաստանի՝ աղետների արձագանքման կարողություններին, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Ճապոնիայի կառավարությանը և ժողովրդին, - եզրափակեց Մ. Ղազարյանը:
Հ. Մուրայաման շնորհակալաություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ JICS-ի անձնակազմը, հաշվի առնելով նախկին փորձը, շատ ուրախ է ԱԻ նախարարության հետ ևս մեկ անգամ համագործակցելու և աշխատելու հնարավորություն ունենալու համար:
Հանդիպման ավարտին հյուրերը ճանաչողական այց կատարեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի կառուցվածքին, գործառույթներին, հնրավորություններին և տեխնիկական հագեցվածությանը:
Նշենք, որ ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակմամբ 2016թ. մայիսի 25-ին կնքվել է դրամաշնորհի համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսի 13-ին: Մոտ օրերս ՀՀ ԱԻ նախարարությունում կստորագրվի համատեղ հանձնաժողովի քննարկումների և դրամաշնորհի իրականացման քննարկումների արձանագրությունը, որից հետո Ճապոնիայում կհայտարարվի տենդեր:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01