«168 ժամ» թերթը գրում է. «Վիեննայում շարունակվելու են բանակցությունները հանուն բանակցությունների, քանի որ կողմերը և հատկապես՝ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների: Նախարարական հանդիպումները ոչինչ չեն որոշում, պարզապես Մինսկի խումբը և միջնորդները փորձում են հավաստիանալ, որ իրենց աշխատանքն ապարդյուն չէ, սակայն իրավիճակը հեռու է կարգավորման շուրջ քննարկումներից: Որքան էլ որ միջնորդները ներկայումս կոնսենսուս ունեն կարգավորման հարցի վերաբերյալ, ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցն են, իրավիճակի ներկայիս ընթացքը թելադրում են իրենք՝ կողմերը:
Զիջումներից խուսափելու Ադրբեջանի քաղաքականությունը պարզ է, դա փորձում են կանխել բոլոր կազմակերպությունները: Հենց այդ պատճառով զսպող հայտարարություն տարածեց ՀԱՊԿ-ը»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով առաջիկա օրերին Վիեննայում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման արդյունքներին:
Նա բանակցություններում առաջընթացի հնարավորություն չի տեսնում. «Միակողմանի զիջումները պատերազմի մեկնարկի հնարավորություն են տալու, ինչը չի բխում որևէ կողմի շահերից, այնպես որ, դա հնարավոր չէ»,- ասել է նա:
Իսկ ֆրանսիացի վերլուծաբան Լոռ Դելքուրի խոսքով՝ Հայաստանն այլևս ունի նաև ԵՄ-ի աջակցությունը բանակցություններում, քանի որ ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրում ԵՄ-ն աջակցում է այն դիրքորոշմանը, որը հայկական կողմն ունի բանակցություններում:
«Սա սիմվոլիկ, բայց կարևոր նշանակություն ունի: Հայաստանն իրեն ավելի վստահ պետք է զգա բանակցություններում՝ ունենալով նաև ԵՄ-ի լիակատար աջակցությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03