ԱԺ-ում «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցը վերաբերում էր առանց ուղեկցվող փաստաթղթերի ներկայացման կանաչ, կարմիր և դեղին ուղիներից օգտվելու հնարավորությանը:
«Դուք ասացիք, որ ուղեկցվող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը կգա այն ժամանակ, երբ կորոշվի, թե կանաչ, կարմիր, դեղին ուղիներից որ մեկն է ընտրվել։ Կանաչ ուղու ընտրության դեպքում ուղեկցող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն չի լինի»,- ասաց պատգամավորը, ապա հետաքրքրվեց, թե այդ կանաչ, կարմիր, դեղին ուղիներից որն ինչպես է ընտրվելու:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց` ո՞րն է այդ լիազորված կառույցը և ի՞նչ չափորոշիչներով է ընտրվելու կանաչ ուղին, ինչպես նաև`արդյո՞ք դա կոռուպցիոն ռիսկեր չի ներառելու:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ նոր մաքսային օրենսգիրքը նախատեսում է առանց ուղեկցող փաստաթղթերի հայտարարագրում, քանի դեռ մաքսային վերահսկողության ուղին չի ընտրվել: «Այսինքն` տնտեսվարող սուբյեկտը նախ ներկայացնում է մաքսային հայտարարագիրը, որից հետո, եթե համապատասխան ուղին կընտրվի կանաչ, այլևս որևէ լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի, եթե կընտրվի դեղին կամ կարմիր ուղին, ապա այս դեպքում նոր կներկայացվեն համապատասխան փաստաթղթերը: Մի դեպքում ենթադրվում է փաստաթղթային ստուգում, մյուս դեպքում` թե՛ ապրանքների, թե՛ փաստաթղթերի»,- ասաց նա:
Իսկ թե ինչպես և ով է ընտրում ուղին, ապա Միրումյանն ասաց, որ մաքսային վերահսկողության ուղու որոշումը կատարվում է ծրագրային ապահովման միջոցով, որովհետև ՊԵԿ-ն ունի ռիսկերի կառավարման համակարգ, դա նաև իրավական պահանջ է, որպեսզի մաքսային ուղու ընտրությունը կատարվի ռիսկերի կառավարման միջոցով:
«Սահմանված են չափանիշներ և այդ չափանիշներով է որոշվում ուղին, մարդկային գործոնի միջամտությունը բացառված է»,- ընդգծեց նա:
Արմենուհի Կյուրեղյանը նկատեց, թե հնարավոր չէ մարդկային գործոնը բացառվի: «Եկեք չասենք, որ մարդկային գործոնի միջամտությունը բացառված է, որովհետև յուրաքանչյուր ծրագիր, ի վերջո, ղեկավարվում է մարդկային գործոնով: Ծրագիր գրողն ի զորու է ազդել իր ծրագրի վրա»,- ասաց նա:
Միրումյանն էլ նշեց, որ խոսքը չի վերաբերում չափանիշների չարաշահմանը: «Միշտ էլ կարող են լինել միջամտություններ, բայց դա, լավ չասենք, որ բացառված է, ասենք նվազեցված է, որովհետև մի բան է, երբ դա կատարում է մաքսային տեսուչը, մեկ այլ բան, երբ դա կատարվում է ծրագրով»,- ընդգծեց նա:
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03