ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:
Հիմնական զեկուցող ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով՝ համաձայնագրի շրջանակներում նախատեսված առաջին ծրագրի արժեքը 1.5 մլն եվրո է, որի միջոցով նախատեսվում է ՀՀ-ում պիտանելիությունից դուրս եկած ՊՆ սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ինչպես նաև ականների վերաբերյալ իրազեկման և կրթական ծրագրի իրականացում:
Նրա խոսքով, ՀՀ ՊՆ-ում առկա է որոշակի քանակությամբ սպառազինություն և տեխնիկա, որն այս պահին ենթակա է ոչնչացման կամ կրճատման:
«Դրանք իրականացնելու համար կան որոշակի դժվարություններ՝ կապված ֆինանսների հետ: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ 2013-ին ի հայտ է եկել ծրագրի իրականացման գաղափարը, որը, սակայն, ձգձգվել է, որովհետև ՆԱՏՕ անդամ որևէ երկիր չի ստանձնել դրա ֆինանսավորումը: Բանակցությունների արդյունքում Գերմանիան համաձայնել է տրամադրել միջոցներ և ղեկավարել Վստահության հիմնադրամը՝ ի նշան հայ-գերմանական բարձր մակարդակի հարաբերությունների», - նշեց փոխնախարարը:
ՊՆ փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրի իրականացման արդյունքում ոչնչացվելու է պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ԶՈւ տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենա:
Ըստ նրա՝ դրանց ոչնչացման արդյունքում առաջացած մետաղի ջարդոնը վաճառվելու է, իսկ ստացված միջոցները, որը նախնական հաշվարկներով կազմելու է 100.000 եվրո, ուղղվելու է ՀՀ-ում ականային վտանգների իրազեկման ծրագրի իրականացմանը:
22:42
22:13
21:49
20:19
20:04
18:12
17:48
17:30
17:12
16:22
16:09
15:43
15:18
15:04
14:46
14:23
14:09
13:45
13:22
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27