Ազգային ժողովում այսօր երրորդ ընթերցմամբ քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հարակից զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ասաց, որ Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը երկարաձգվում է վերջին անգամ և գործելու է մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը:
«Այս օրենքը, ունենալով բարի նպատակ, շարունակում է մնալ բանակ գնալու ցանկություն չունեցող և բանակից խուսափել ցանկացող մարդկանց մասին օրենք: Մենք կարծում ենք, որ այս օրենքը կարողացել է հանդիսանալ բանակից խուսափել ցանկացողների համար հնարավորություն: Դրա համար մենք առաջարկում ենք, որ այն դուրս գա իրավական համակարգից: Մենք հեղինակների հետ քննարկումների արդյունքում եկել ենք համաձայնության այդ հարցում, նաև որոշակիորեն բարձրացրել ենք վճարի շեմը»-ասաց փոխնախարարը՝ նշելով, որ իրենք համամիտ են այս տեսքով օրենքի նախագծին։ Զաքարյանն ընդգծեց, որ սա վերջին հնարավորությունն է, և բոլոր այն անձինք, ովքեր ժամանակին զինվորական ծառայությունից խուսափել են, և լրացել է նրանց 27 տարին, կարող են համապատասխան վճարումները կատարել և ազատվել քրեական հետապնդումից:
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարցրեց՝ այն անձինք, որոնք 2019-ից հետո են գալիս ներկայանում, ի՞նչ են լինում նրանց հետ, Զաքարյանն ասաց․ «Դրանից հետո, ովքեր որ չեն ներկայանում ունեն մի քանի ճանապարհ՝ կա՛մ դատական կարգով կրել պատասխանատվություն կատարած հանցագործության համար, եթե վաղեմության ժամկետը չի ավարտվել, կա՛մ շարունակել օտար ափերում անցկացնել ժամանակ»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01