Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանում անցկացվել է Գինու միջազգային համաժողով՝ «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրով, որին մասնակցել են շուրջ 250 մասնագետներ աշխարհի 7 երկրներից և Հայաստանից:
Համաժողովի մասնակիցները 2 օր շարունակ քննարկել են գինեգործության զարգացմանն ուղղված քայլերը և զուգահեռ ծանոթացել հայկական գինու հազարամյա պատմությանը:
«Մենք ունենք պատմություն, մենք ունենք յուրահատուկ սորտեր, մենք ունենք ներդրված տեխնոլոգիաներ, և այս բոլորը համադրելով` մենք իսկապես կունենանք լավ արդյունք»,-նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:
«Ես Բուլղարիայից եմ, վերջին 3 տարվա ընթացքում աշխատել եմ Հայաստանի հետ` որպես Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի գինու տարածաշրջանային խորհրդատու: Երբ առաջին անգամ փորձեցի հայկական գինին, զարմացած էի: Հիանալի կարմիր գինիներ ունեք, հատկապես Արենի սորտից պատրաստված: Դրանք միջազգային պահանջներին բավարարում են իրենց համով, հոտով և բույրով»,-հավելել է գինու միջազգային փորձագետ-սոմելյե Վիլի Գալաբովան:
Միջոցառման երկրորդ օրը միջազգային փորձագետները հայ գործընկերների հետ մասնակցել են լիագումար նիստի, որի ընթացքում քննարկվել են գինու տուրիզմին առնչվող հարցեր: Նրանց մասնակցությամբ անցկացվել են նաև 4 կլոր սեղաններ` ներդրումային ծրագրերի, աշխարհագրական մակնշման համակարգի, խաղողի տնկարկների կադաստրի, գինու բիզնեսի և խաղողագործության թեմաներով:
Միջազգային համաժողովի քննարկումներին հաջորդել է գինու համտեսի երեկոն, իսկ հաջորդ օրը Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավիրյալ մասնագետներն արդեն Արենիում շարունակել են ծանոթանալ ավելի քան 6000-ամյա հայկական գինու պատմությանը:
Միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ասիական զարգացման բանկի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ինչպես նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ: Համաժողովի գործընկերներն են գինի և կոնյակ արտադրող մի շարք ընկերություններ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47