Դեկտեմբերի 5-ի առավոտյան Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման ենթարկված, սակայն ավելի ուշ աջակիցների խմբի ջանքերով ուժայինների միկրոավտոբուսից ազատված Միխեիլ Սաակաշվիլին ամբոխի առաջ ելույթի ժամանակ կոչ է արել ուկրաինացիներին խաղաղ ցույց անելու նպատակով դուրս գալ «մայդան» ու պաշտոնանկ անել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
«Այսօր Պորոշենկոյի հանցախումբը կեղծ մեղադրանքների հիման վրա փորձում է ձերբակալել ինձ, որպեսզի կարողանա վտարել ինձ Ուկրաինայից: Հանուն Ուկրաինայի ազատության պատրաստ եմ կյանքս զոհել: Ուզում եմ կոչ անել բոլոր կիևցիներին հենց այսօր փողոց դուրս գալ, հավաքվել «մայդանում» ու սկսել Ուկրաինան Պորոշենկոյից ու նրա հանցախմբից ազատագրելու գործընթացը»,-մեջբերում է tvzvezda.ru-ն Սաակաշվիլիի խոսքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին:
Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար: Իրավապահները մտադիր են հարցաքննել քաղաքական գործչին:
Հաղորդվում է, որ Սաակաշվիլիի տան մոտ, որտեղ այսօր Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկում են իրականացրել և ձերբակալել քաղաքական գործչին, տեղի ունեցած բախումների հետևանքով կան վիրավորներ և՛ իրավապահների, և՛ ցուցարարների կողմից:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրապարակել է աուդիո և տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից Սաակաշվիլիի կազմակերպած ակցիաների ֆինանսավորումը:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, վկայակոչելով ձայնագրությունները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «պետական իշխանության գրավման համար» կազմակերպված բողոքի ակցիաները մասամբ իբր հովանավորել է Վիկտոր Յանուկովիչի շրջապատից փախուստի մեջ գտնվող օլիգարխ Սերգեյ Կուրչենկոն:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01