2016 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.4%` 2008թ-ին արձանագրված 27.6%-ի դիմաց:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն ՝ շատ աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 9.8%` 2008թ.-ին արձանագրված 12.6%-ի դիմաց: Ծայրահեղ աղքատության մակարդակն էլ կազմել է 1.8%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց:
Ըստ զեկույցի՝ 2016 թ.-ին ընդհանուր աղքատության մակարդակը դեռևս ավելի բարձր էր 2008 թվականի մակարդակից 1.8 տոկոսային կետով (կամ 6.5% -ով), մինչդեռ ծայրահեղ աղքատության մակարդակը բարձրացել էր ընդամենը 0.2 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, ճգնաժամից հետո աղքատների թիվը նվազել է 2.9 տոկոսային կետով՝ 2008 թ.-ի համեմատ:
Այսպիսով, 29.4% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 1.8 %-ը ծայրահեղ աղքատ է, 8.0%-ը` շատ աղքատ (առանց ծայրահեղ աղքատների), իսկ մնացած 19.6%-ը՝ ուղղակի աղքատ է: 2016թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 295 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 54 հազար մարդ:
2016թ.-ին աղքատության մակարդակի տարբերությունը ըստ քաղաքային (28.8%) և գյուղական բնակավայրերի (30.4%) փոքր է: Սակայն, աղքատության մակարդակի տարբերությունը Երևանում (24.9%) և երկրի այլ քաղաքներում (33.2%) մեծ է:
Զեկույցում նշվում է, որ 2016թ.-ին աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008թ.-ի մակարդակին 1.8 տոկոսային կետով (կամ 6.5 %-ով), իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ միայն 0.2 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, ճգնաժամից հետո, շատ աղքատների մակարդակը 2008թ.-ի համեմատ նվազել է 2.9 տոկոսային կետով: 2016թ.-ին աղքատության խորությունը գնահատվել է 4.3%` 2008թ.-ի 5.1%-ի համեմատ (նվազումը` 0.8 տոկոսային կետ), իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.1 %` 2008թ.-ի 1.4 %-ի համեմատ (նվազումը ` 0.3 տոկոսային կետ):
Միաժամանակ նշվում է, որ 2004-2016թթ.-ի ընթացքում աղքատության մակարդակը նվազել է 45%-ով (կամ 1.8 անգամ). 53.5%-ից՝ 29.4%-ի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նվազել է 59%-ով (կամ 2.4 անգամ)` 2004թ.-ի 4.4%-ի համեմատ և 2016թ.-ին կազմել է 1.8 %:
2016թ.-ին աղքատության՝ վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ աղքատության գծերը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 40 867 դրամ (կամ 85.1 ԱՄՆ դոլար), 33 418 դրամ (կամ 69.5 ԱՄՆ դոլար) և 23 313 դրամ (կամ 48.5 ԱՄՆ դոլար): ՏՏԿԱՀ-ով փաստագրված (էմպիրիկ եղանակով ստացված) աղքատության գիծը, որը ստացվել է ՏՏԿԱՀ-ի տվյալների հիման վրա, չպետք է շփոթել աղքատության նորմատիվային գծի հետ, որը մշակվում է ոչ թե վիճակագրական, այլ վարչարարական նպատակներով` ըստ առողջապահական և սոցիալական նվազագույն նորմատիվային պահանջների: Ըստ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի՝ 2008-2016թթ.-ին Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը 2009թ.-ի տնտեսության խոր անկումն էր:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01