Օրերս ՀԱՊԿ-ի կողմից Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արված հայտարարությունն արտառոց չէ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ տարօրինակ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը նշեր որպես կոնֆլիկտի կարգավորման հիմք: Արամ Սարգսյանն ասաց, որ մինչև օրս խոսվում էր այն մասին, որ հակամարտությունը պետք է լուծվի ազգային ինքնորոշման սկզբունքով, բայց Իսլամական պետության գործունեությունից հետո առաջացավ մարդկանց համատեղ ապրելու խնդիրը: Ուստի, ըստ նրա, Հայաստանը պետք է շարժվի «Խաղաղություն փրկության դիմաց» ծրագրով՝ ներկայացնելով, որ չի կարող համատեղ ապրել մի պետության հետ, որը հայատյացություն է քարոզում, հերոսի կոչում է տալիս նրանց, ովքեր գիշերով հայ լինելու համար սպանվում են, կացնահարվում են, շքանշան է տալիս հային գլխատողին:
- Օրերս ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն էր հնչեցրել` նշելով նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման մասին: Իշխանությունները մեծ կարևորություն են տալիս այս դիրքորոշմանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը նախկինում նման հայտարարություն չէր արել: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
-Տարօրինակ կլիներ, որ ՀԱՊԿ-ը նշեր միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, չնշեր ազգերի ինքնորոշման իրավունքը: ՀԱՊԿ-ը կրկնել է Հելսինկյան Ասամբլեայի 3 հիմնական սկզբունքները՝ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի բացառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշումը: Սա նորություն չէ, որևէ հրաշք այստեղ չկա: Եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ մենք կարող էինք լինել մի կազմակերպության, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ի անդամ, որը կնշեր միայն տարածքային ամբողջականությունը, նրանք հակասում են հենց նրան, որ մենք կարող էինք ՀԱՊԿ անդամ լինել:
- Փաստորեն արտառոց ոչինչ այստեղ չե՞ք տեսնում:
- Իհարկե ոչ: Արտառոց ոչինչ այստեղ չկար: Արտառոց էր այն, որ մենք Եվրամիության հետ ստորագրեցինք համագործակցության մասին համաձայնագիր, ինչին շատ շատերս չէինք հավատում: Արտառոց էր այն, որ այդ համաձայնագրում չարտացոլվեց այն, ինչի համար ջանք էր գործադրում Ադրբեջանը: Ի տարբերություն հետխորհրդային երկրների հակամարտությունների, որոնց համար կոնֆլիկտի միակ տարբերակը տարածքային ամբողջականության սկզբունքն է, Ղարաբաղի պարագայում նշվում են հակամարտության կարգավորման Հելսինկյան 3 սկզբունքները, այդ թվում՝ ազգերի ինքնորոշումը: Սա մեզ ձեռնտու է: Ես կարծում եմ, որ սա Հայաստանի անվտանգության ապահովման համար ավելի լուրջ երաշխիք է, քան՝ ՀԱՊԿ երաշխիքները:
- Ինչո՞ւմ է տարբերությունը:
- ՀԱՊԿ-ը, որպես այդպիսին, բազմաթիվ անգամներ ապացուցել է իր անգործությունը, իսկ Եվրամիությունը այդպիսին չէ։ Եվ շատ կարևոր է, որ Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեկ միասնական դիրքորոշում է արտահայտում: Նրանք հստակ տարանջատում են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը Ղրիմի, Աբխազիայի, Օսեթիայի հակամարտություններից: Վատն են ՀՀ ԱԺ այն պատգամավորները, ովքեր այս դահլիճում լսեցնում են, որ Վրաստանը կորուստներ է ունեցել, Ուկրաինան կորուստներ է ունեցել: Չի կարելի համեմատել Ղարաբաղը և մնացած հակամարտությունները իրար հետ: Դրանք տարբեր խնդիրներ են, տարբեր իրավիճակներում են առաջացել և չի կարելի համեմատել դրանք, ինչը եկավ ապացուցելու նաև ԵՄ դիրքորոշումը:
- Կարծիքներ կան, որ պարբերաբար իրենց ադրբեջանամետությունը ցույց տվող Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել են փաստորեն մի հայտարարության տակ, որը չի բխում Ադրբեջանի շահերից: Արդյոք սա հաջողություն չէ՞:
- Նախ ասեմ, որ Բելառուսը, Ղազախստանը նաև ԵԱՏՄ անդամ են և Ադրբեջանի հետ տնտեսական շահեր ունեն: Միջպետական այն համաձայնագրերը, որոնք ՀԱՊԿ շրջանակներում են կայացվում, պետք է համապատասխանեն միջազգային նորմերին, կանոններին: Այս առումով Ռուսաստանի կամքն էր՝ չտարբերվել միջազգային օրենքներից, կանոններից: ՌԴ նախագահը գնում է ընտրության, ուզում է աշխարհի համար ավելի ընկալելի, ժողովրդավարական, դեմոկրատ երևալ, և եթե որևէ մեկը կա, որ պետք է սա ձեռքբերում համարի, դա պետք է լինի Պուտինը: Տարօրինակ կլիներ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման միայն մեկ՝ տարածքային սկզբունքը նշվեր: Այդ դեպքում մենք պետք է միանգամից դուրս գայինք ՀԱՊԿ-ից:
- Նկատի ունեք, որ Պուտինը ճնշել է Բելառուսին ու Ղազախստանին, որ համաձայնեն այս հայտարարությունը և դրանով օգնեն իրեն բարձրացնել միջազգային վա՞րկը:
- Կարծում եմ, որ Բելառուսն ու Ղազախստանը չեն ուզում Հելսինկյան սկզբունքների թեմայով ընդհարվել Եվրոպայի ու ԱՄՆ հետ: Քանի որ մեզ համար`որպես ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամի, ձեռքբերում կլիներ, եթե այդ պետությունները առանձին հայտարարեին, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա, հայտարարեին, որ կոնֆլիկտը կարելի է լուծել «խաղաղություն փրկության դիմաց» ծրագրով, ինչը առաջարկել է Ռուբեն Շուգարյանը: Կարծում եմ` այս ծրագրի մասին բարձրաձայնել է պետք, սա դիպուկ մոտեցում է, այս գործընթացին մենք պետք է միանայինք դեռ ՆԱՏՕ-ում մեր զինվորականին գիշերը կացնահարելու դեպքից հետո: Մեր կուսակցությունն ակտիվ մասնակցում է այս գործընթացին: Սա համարում ենք կարևոր ուղղություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով: «Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական որոշում ունի սպասարկել այս ուղղությունը:
- Ի՞նչ է նշանակում «խաղաղություն` փրկության դիմաց»: Ինչո՞ւ եք կողմ այս մոտեցմանը:
- Մինչև հիմա խոսվում էր այն մասին, որ հակամարտությունը պետք է լուծվի ազգային ինքնորոշման սկզբունքով, ինչը աշխարհի համար գոյություն ունեցող միակ տարբերակներից էր, բայց իսլամական պետության գործունեությունից հետո առաջացավ մարդկանց համատեղ ապրելու խնդիրը: Այս առումով պետք է ակնհայտ դարձնել, որ Ղարաբաղի բնակչությունը Ադրբեջանի բնակչության հետ համատեղ ապրել չի կարող, որովհետև Ադրբեջանի իշխանությունները հայատյացություն են քարոզում, հերոսի կոչում են տալիս նրանց, ովքեր գիշերով հայ լինելու համար սպանվում են, կացնահարվում են, շքանշան են տալիս հային գլխատողին: Ադրբեջանը վայրագությունները խրախուսում է, հային սպանելը հերոսացնում է և այս առումով Ղարաբաղի անկախությունը ֆիզիկական փրկության խնդիր է բնակիչների համար: Ինչ-որ առումով նաև այսպես է լուծվել Կոսովոյի խնդիրը և մենք պետք է այս օրինակը վերցնենք:
- «Խաղաղություն փրկության դիմաց» ծրագիրը ենթադրո՞ւմ է զիջումներ:
- Խնդիրն առանց փոխզիջումների լուծման հնարավորություն չունի: Մենք լուսնի վրա չենք ապրելու, Ադրբեջանը եղել ու մնալու է մեր հարևանը: Մենք ուզում ենք խնդիրը լուծել խաղաղ և բանակցային ճանապարհով, բայց զիջումների մասին պետք է սկսենք խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ լինի զիջումների: Այնինչ, նրանք միայն պնդում են, որ Ղարաբաղն ու Ղարաբաղի հարակից տարածքները պատկանում են իրենց, որ իրենք այլ տարբերակ չեն ընդունում և այս պայմաններում խոսել զիջումների մասին թուլության նշան է, բայց եթե սթափության տեսանկյունից ենք քննարկում հարցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր սթափ մարդիկ են, այդ տեսանկյունից են խոսում հարցի մասին: Բոլորը նշում են, որ հակամարտությունը պատերազմական լուծում չունի, իսկ բանակցային գործընթացով հակամարտությունը կարգավորելը միանշանակ ներառում է փոխզիջումային տարբերակ:
- Եթե սթափության տեսանկյունից նայենք հարցին, ի՞նչ զիջումներ է ենթադրում «խաղաղություն փրկության դիմաց» ծրագիրը: Խոսքը «կարգավիճակ տարածքների դիմաց» տարբերակի մասի՞ն է:
- Փրկության տեսանկյունից խնդրին նայելու դեպքում էլ հարց է առաջանում Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու: Այդ տարածքները մինչ օրս ապահովում են Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, որովհետև մինչև այդ տարածքները ազատագրելը կամ դրանք անվտանգության գոտու վերածելը, ինչպես ուզում եք անվանեք, Ստեփանակերտը ռմբակոծման ենթակա էր: Բանակցային պրոցեսն ունի լուրջ նրբություններ, որևէ քաղաքական վերլուծաբան կամ քաղաքականությամբ զբաղվող անհատ եթե փորձի ներկայացնել, թե ինչը զիջենք ինչի դիմաց, ոչ պրոֆեսիոնալ է: Դա բանակցողի խնդիրն է, որը փոքրացնելը կամ մանևրելու հնարավորությունը փչացնելը չի մտնում իմ լիազորությունների մեջ: Ես չեմ ընդունում այն, որ պետության ղեկավարը ասում է, որ բացարձակ անկախություն գոյություն չունի: Այդ պետության ղեկավարից սկսում են ուրիշ բաներ պահանջել: Պետության ղեկավարը պետք է ասի՝ անկախությունն ինձ համար բացարձակ արժեք է, որ չասեն մի քիչ էլ ստեղից զիջի, մի քիչ էլ ստեղից…
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01