Քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ բնական ու ակնհայտ էր, որ «Ելքի»՝ Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագիծը կմերժվեր խորհրդարանի կողմից: Նա Tert.am-ի հետ զրույցում տարակուսեց՝ այդ դեպքում առաջանում է հարց, ինչու էր պետք նման նախագիծ ներկայացնել խորհրդարան:
«Պատասխանը նույնպես, կարծես, ակնհայտ է․ պետք էր ցույց տալ, որ իրենք ընդդիմություն են և զբաղվում են «քաղաքականությամբ»։ Դա ընդամենը գովազդային ակցիա էր, իսկ ամենատխուրն այն է, որ որոշ մարդիկ նման անիմաստ քննարկումներից քաղաքականապես ինքնաբավարվում են։ Դա Հայաստանի քաղաքական մտքի որակն է ցուցադրում»,- ասաց նա:
Ստեփան Դանիելյանը նկատեց, թե այս համատեքստում այլ հարց է առաջանում, թե «այդ ակցիան» Հանրապետական կուսակցությանն ինչո՞ւ էր պետք։ Նա Նկատեց՝ այստեղ իշխող կուսակցությունն ինչ-որ դիվիդենտներ այնուամեյանիվ ստացավ։
«Նախ` ցույց տվեցին, որ Հայաստաում կա «ընդդիմություն», խորհրդարանում` մտքերի և քաղաքական դիրքորոշումների բախում, կա «ժողովրդավարություն»։ Արևմուտքին և Ռուսաստանին որոշակի մեսիջներ ուղարկեցին։ Սա էր ընդամենն այն, ինչ կատարվեց։ Հանրապետականները պետք է գոհ լինեն այդ միջոցառումից։ Նրանք նաև երկու խնդիր լուծեցին․ նախ, ցույց տվեցին, որ ընդդիմությունն ինտելեկտուալ մակարդակով զիջում է իրենց և երկրորդ՝ հանրությանը ու լրատվամիջոցների ուշադրությունը հերթական անգամ շեղեցին իրական խնդիրերից»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե որոշ քաղաքական և քաղաքագիտական շրջանակներ կարծում են, որ լավ է, որ ԵԱՏՄ-ին անդամակցության դադարեցման հարցը մշտապես մնում է օրակարգում, Ստեփան Դանիելյանը նշեց․«Չգիտեմ` որ քաղաքական շրջանակների մասին է խոսքը գնում։ Հայաստանում մեկ քաղաքական շրջանակ կա, դա իշխող խմբավորումն է, մյուսները չգիտեմ ինչով են զբաղվում, բայց այդ զբաղմունքը դժվար է «քաղաքականություն» կոչել։ Երբ ասելիք չունես, կարելի է այդ խնդիրը «օրակարգում» պահել և երբեմն-երբեմն դա շահագործելով ցույց տալ, որ քաղաքականությամբ ես զբաղվում։ ԵԱՏՄ-ից Հայաստանը կարող է դուրս գալ, բայց ոչ նման քննարկումերով։ Դրա համար լուրջ գործընթացներ պետք է տեղի ունենան»:
Քաղաքագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, սակայն հասկանալի է, որ այն առավել շատ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտին է, և այդ ազդեցության գոտին, ըստ նրա, և՛ ԵՄ-ն է ճանաչում, և՛ ԱՄՆ–ը, և՛ Իրանը, և՛ Թուրքիան։
«Աշխարհաքաղաքական ազդեցության գոտին փոխելը շատ ծանր գործընթաց է՝ երբեմն հղի պատերազմական գործընթացներով։ Բնականաբար, Եվրամիությունը մշակութաբանական, քաղաքական, տնտեսական առումով անհամեմատ ավելի գրավիչ միություն է, իսկ Ռուսաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք մեզ վրա էլ են տարածվում, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք, սակայն ազդեցության գոտին նման քննարկումերով չի փոխվում։ Առաջին հերթին մենք պետք է լեգիտիմ իշխանություն ունենանք, որն ունենա հանրային վստահություն և, միայն այդ պարագայում մենք կկարողանանք նման որակի լուրջ խնդիրներ լուծել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր հերթական քառօրյայի մեկնարկին քննարկման դրեց «Ելք» խմբակցության հեղինակած՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը, որը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01