Հայաստանում մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության 1.7 անգամ ավելի բարձր ռիսկ (50.1%)` հանրապետական միջին մակարդակի համեմատ (29.4%), ինչպես նաև ավելի բարձր ռիսկ այն տնային տնտեսությունների համեմատ, որտեղ առկա են թվով ավելի քիչ երեխաներ, օրինակ` 1 երեխա կամ երկու երեխա ունեցող տնային տնտեսությունների համեմատ` ավելի քան 1.5 անգամ: Այս մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում:
Ըստ զեկույցի՝ հանրապետության տնային տնտեսությունների անդամների կազմում մեծ տեսակարար կշիռ են կազմում 1,2, 3 կամ 4 չափահասից բաղկացած տնային տնտեսությունները (54.5%) և նրանց աղքատության ռիսկը ցածր է հանրապետական միջին մակարդակից : Միայն տարեցներից բաղկացած տնային տնտեսության աղքատության մակարդակն էլ 28%-ով ցածր է միջին հանրապետական մակարդակից: Իսկ այն տնային տնտեսությունը, որը բաղկացած է երկու չափահաս անդամից և երկու մինչև 6 տարեկան երեխայից, աղքատության ռիսկը բարձր է, քան հանրապետական միջին ռիսկն է (31.5% և 29.4%, համապատասխանաբար):
Նշվում է նաև, որ կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակը 2016թ.-ին ավելի բարձր է տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակից (33.4%՝ 28.0%-ի դիմաց): 2016թ.-ին կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունները կազմել են աղքատների և ամբողջ բնակչության համապատասխանաբար՝ 30% և 27%-ը: Միջին հանրապետական մակարդակի համեմատ` մինչև 6 տարեկան երեխա ունեցող կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններն աղքատ լինելու ավելի մեծ (1.4 անգամ) ռիսկ ունեն: Քաղաքային բնակավայրերում նշված տնային տնտեսությունների աղքատ լինելու հավանականությունն ավելի ցածր է, քան գյուղական բնակավայրերում (39.8%՝ 48.4%-ի դիմաց):
Ըստ զեկույցի՝ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է: Բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում աղքատության մակարդակն ամենացածրն է` այն մոտ 1.7 անգամ ցածր է 16-ից բարձր տարիքի բնակչության միջին հանրապետական աղքատության մակարդակից, և համապատասխան 2.4 և 2.2 անգամ ցածր, քան տարրական և ցածր, ինչպես նաև թերի միջնակարգ կրթություն ունեցողների աղքատության մակարդակը:
Բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում այլ կրթության մակարդակ ունեցողների համեմատ ծայրահեղ աղքատության մակարդակն ամենացածրն է ինչպես 2016թ.-ին, այնպես էլ 2008թ.-ին: Սակայն 2016թ.-ին աղքատության մակարդակը բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում ավելի բարձր է, քան 2008թ.-ին:
Միջնակարգ ընդհանուր կրթությամբ անձինք աղքատ բնակչության շրջանում կազմում են ամենամեծ խումբը (51%), իսկ 16-ից բարձր տարիքի բնակչության կազմում, այս խումբը դժվարությունների է հանդիպում աշխատանք փնտրելիս:
Աղքատության վրա ազդող կարևորագույն գործոններից է մասնակցությունն աշխատանքի շուկայում: Հատկապես աշխատանքի բացակայության պարագայում մեծանում է աղքատ կամ ծայրահեղ աղքատ լինելու հավանականությունը: Դրա վկայությունն է այն, որ աշխատող անդամներ չունեցող տնային տնտեսություններում աղքատության մակարդակը 2016թ.-ին կազմել է 35.8%, որը 7.8%-ային կետով բարձր է միջին հանրապետական մակարդակից 15 -75 տարիքի բնակչության համար: Նույն ժամանակահատվածում աշխատող անդամներ չունեցող տնային տնտեսություններում ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 3.7%` միջին հանրապետական մակարդակին գերազանցելով 2.2 անգամ:
Ըստ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի՝ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 63.2 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.2 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին:
Ծայրահեղ աղքատության վերացումն էլ կպահանջի 1.4 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 0.03 %-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության և ապահովելով բարձր հասցեականություն: Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01