Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ խստացվել է հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման, ինչպես նաև ավտոկայանատեղերում կայանման համար ապօրինի տուրքի գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Վերջինի մասով նախորդ շաբաթ արձանագրվել է 30 դեպք: Զեկուցվել է նաև, որ, քաղաքապետի մեկ այլ հանձնարարականի համաձայն, Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ ժամերին արգելվում է երթևեկությունը, առաջիկայում կտեղադրվեն արգելափակման սարքեր: Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել խստացված ամենօրյա հսկողությունը:
Նախորդ շաբաթ ապօրինի շինարարության, հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 7 դեպք:
Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 5 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 1 կրպակ: Զեկուցվել է նաև, որ աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 56 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:
Զեկուցվել է նաև, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարության, նախորդ շաբաթ համապատսախան աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել տվյալ աշխատանքների կազմակերպումը:
Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքային խմբի կողմից գույքագրվել են մայրաքաղաքի բոլոր հրշեջ հիդրանտները և ուսումնասիրվել է առկա հիդրանտների տեխնիկական վիճակը: Մինչ օրս վերագործարկվել է 255 հիդրանտ: Եվս 104-ի աշխատանքներն ընթացքում են:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքի մեջ են Զարգացման ասիական բանկի, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի և Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակի կողմից իրականացվող վարկային ծրագրերը: Հանձնարարվել է դրանց ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:
Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ՝ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման աշխատանքները: 2016 թվականի ծրագրով նախատեսված ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքների մասով զեկուցվել է, որ հիմնական աշխատանքերն ավարտվել են: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ՝ կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03