Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ավելի վաղ ահազանգել էր, որ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի միանձնյա որոշմամբ՝ նոյեմբերի 29-ին բուհից հեռացվել է 7 ուսանող՝ բոլորն էլ նախազորակոչային պատրաստություն բաժնից:
Tert.am-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանը տեղեկացրեց, որ հեռացված ուսանողներն ու նրանց ծնողները բաց նամակով դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարին ու Մարդու իրավունքների պաշտպանին:
«Հիմա սպասում ենք արձագանքի, որովհետև ըստ օրենքի՝ ԿԳՆ-ն 9 օրվա ընթացքում պետք է պատասխանի, իսկ ՄԻՊ-ի գրասենյակում էլ մեզ հավաստիացրին, որ Արման Թաթոյանը Հայաստան վերադառնալուց հետո ևս կարձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում Շիրակի պետական համալսարանում: Ծնողները, ասեմ, որ շատ վրդովված են տեղի ունեցածի կապակցությամբ և պահանջում են վերականգնել իրենց երեխաների օրինական իրավունքները»,-ասաց նա։
Համբարյանը վերահաստատեց մոտեցումը, ըստ որի՝ ուսանողները բուհից հեռացվել են օրենքի կոպտագույն խախտումով, և ինչպես բոլոր հայաստանյան բուհերում, ՇՊՀ-ում էլ ուսանողին հեռացնել կարող էին բացառապես մինչև սեպտեմբերի 20-ը, ինչն այս դեպքում արվել է նոյեմբերի 29-ին:
«Ամենազավեշտալին այն է, որ այդ 7 ուսանողներն էլ, ովքեր տարկետման իրավունք ունեն, փոխադրական են ստացել և երկու ամսից ավելի այցելել են, մասնակցել են դասերին, որոշները վարձավճար էլ են մուծել արդեն», -ասաց Համբարյանը:
Նա նաև նշեց, որ ՇՊՀ իր գործընկեր դասախոսներից նոր անհանգստացնող տեղեկություն է ստացել. «Դեկտեմբերի մեկին անհայտ անձինք մուտք են գործել նախազորակոչային պատրաստության բաժին և տարել են բոլոր մատյանները: Դեկտեմբերի 4-ին որոշ դասախոսներ, ովքեր դասավանդում են այդտեղ, պահանջել են մատյանները տալ, որպեսզի իրենք լրացնեն, ասել են՝ մատյանները տեղում չեն։ Հարց է առաջանում՝ ի՞նչ են փորձում թաքցնել որոշ մարդիկ և ո՞ւմ պատվերով են մատյանները դուրս բերվել ֆակուլտետից»։
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ ամեն բան արված է օրինականության սահմաններում. այլ պատասխան մինչ օրս, Գագիկ Համբարյանի խոսքով, ռեկտորից չեն ստացել:
«Ինքը պատասխանել է մեկ նախադասությամբ՝ ինչ արել եմ, օրինական եմ արել։ Բայց էլի եմ կրկնում՝ ոչ մի օրինականության մասին խոսք չկա՝ սկսած հեռացման ժամկետից: Ծնողները սպասում են, որ ԿԳՆ և ՄԻՊ գրասենյակից անպայման գան, հետաքրքրվեն, որ իրենք էլ տեսնեն՝ հետագայում ինչ են անելու, որովհետև այն, ինչ արել է ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը, ուղղակի հանցագործություն է: Այս ուսանողներն ու նրանց ծնողները հայտարարում են, որ դեմ չեն բանակում ծառայելուն, բայց դա պետք է լրիվ օրինական լինի»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01