Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխանցմամբ, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը դեկտեմբերի 1-ից 2-ը Խորվաթիայում մասնակցել է մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի (UEG) 27-րդ համաժողովին, որտեղ կայացել են ընտրություններ:
UEG-ի նախագահ ընտրվել է ադրբեջանցի Ֆարիդ Գայիբովը, որը ստացել է 28 ձայն: Քվեարկությանը մասնակցել են եվրոպական 50 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հակոբ Սերոբյանը պատմել է համաժողովի մանրամասների մասին.
«Գերտերությունները կողմ չէին ադրբեջանցի թեկնածուին, ինչպես եւ մենք: Ես քվեարկել եմ նախագահի մյուս թեկնածուի՝ սլովենացի Էդվարդ Կոլարի օգտին, որը սպորտային մարմնամարզության մասնագետ է, օլիմպիական խաղերի չեմպիոնի մարզիչ եւ շատ ավելի լավ կարող է ղեկավարել կառույցը: Ցավոք, նա ստացավ 20 ձայն:
Գայիբովը նույնիսկ ցածրակարգ մարմնամարզիկ չի եղել: Նրա ելույթը միայն փողերի մասին էր:
Ընտրվեցին նաեւ փոխնախագահներ, գործադիր մարմնի անդամներ: Նրանց մեծամասնությունը կողմ չէ Գայիբովին: Ադրբեջանցուն դեմ էր նաեւ Ռուսաստանը: Ռուսները շատ բարձրակարգ մասնագետներ ունեն, որոնք հասկանում են՝ ում եւ ինչու է պետք ընտրել:
Առաջին հերթին մեզ համար վատն այն է, որ Բաքվում անցկացվելու են կարեւոր մրցումներ: Ադրբեջանում լինելու է 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի որակավորման միակ մրցաշարը: Գործադիր մարմնի ներկայացուցիչներին հերթով ասել եմ, որ մենք հավանաբար չենք կարողանա Բաքու գնալ եւ սպիտակ քարտի կարիք ունենք: Նրանք սկզբից քմծիծաղ տվեցին, ասելով՝ մի՞թե դուք ուղեգիր նվաճելու խնդիր ունեք: Հետո հասկացան, որ խնդիրը ոչ թե վարկանիշն է, այլ Ադրբեջանը: Նրանք շատ մտահոգվեցին այդ հարցով:
Բոլորը գիտեն, որ հայ մարմնամարզիկներն ուժեղ են եւ կարող են ուղեգիր ձեռք բերել: Ես նրանց ասել եմ՝ Գլազգոյում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը կտեսնեն մեր տղայի արդյունքը:
Սպիտակ քարտի համար մենք վերջնական կխորհրդակցենք եվրոպական ֆեդերացիայի գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ ինչպես եւ ում դիմել: Հետո ՀԱՕԿ-ի ու Սպորտի եւ երիտասարդության նախարարության հետ կորոշենք՝ ինչ անել:
Մեր մյուս խնդիրը 2020 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն է, որը նույնպես անցկացվելու է Բաքվում: Մենք ունենք 2002 թ. ծնված տղաներ, որոնք այդ ժամանակ կլինեն 18 տարեկան՝ զինակոչային տարիքի: Այդ առաջնությունում ցույց տված արդյունքներից մեծապես կարող է կախված լինել նրանց մարզական կարիերայի շարունակությունը:
Այլ երկրում անցկացվող մրցաշարերում եվրոպական ֆեդերացիայի նորընտիր նախագահը կարծում եմ չի կարողանա միջամտել: Դրա համար մեր մարզիկները պետք է մի աստիճան բարձր լինեն մյուսներից»,-ասաց Հակոբ Սերոբյանը:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44