Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին կառավարության ղեկավարը և փոխվարչապետը ներկա չեն, ինչը հիմք է տվել «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին եզրակացնել. «Նրանց չի հետաքրքրում այստեղ ընթացող քննարկումները, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ ինչ էլ խոսվի, ինչ էլ ասվի, կա խորհրդարանական մեծամասնությունը, որը կբերվի դահլիճ պատեհ պահի և երկրի կարևորագույն փաստաթուղթը կսղացնեն, կքվեարկեն»։
Իսկ դահլիճում նստած կառավարության մի քանի անդամի մասին, պատգամավորն ասաց, թե վստահ է՝ նրանք ձանձրանում են խորհրդարանի ընդդիմադիր հատվածի քննադատություններից։
Զոհրաբյանը հիշեցրեց, որ երբ կառավարությունը նոր էր նշանակվել, հնչում էին լավատեսական գնահատականներ, սպասումները մեծ էին կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ պայքարի հարցերում։
«Բայց այսօր մենք ունենք այդ հայտարարությունների զրո արդյունք, դա է վկայում «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության հրապարակած ցուցանիշները՝ Հայաստանը գտնվում է ամոթալի 132-րդ տեղը, իսկ Վրաստանը առաջին հիսունի մեջ է», - հայտարարեց Զոհրաբյանը։
Մյուս խնդիրը, որ առանձնացրեց պատգամավորը, Հայաստանի պետական պարտքն է և ահազանգեց. «Յուրաքանչյուր քաղաքացու պարտքի բեռը հաջորդ տարի հունվարի մեկից օրական լինելու է 2200 դոլար։ Պետական պարտքը պրոգրեսիվ թռիչքով շարունակում է աճել»։
Պատգամավորը վերահաստատեց նախկինում արած իր հայտարարությունները, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը «չունեցավ քաղաքական համարձակություն, խիզախություն կտրել այն ճյուղը, որի վրա ապահով նստած են տնտեսական մոնոպոլիստները»։
«Մեր քաղաքացուն չի կարելի վիրավորել՝ ասելով, թե նա ծույլ է, պարզապես, ձեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով մենք ունենք նման իրավիճակ», - հայտարարեց Զոհրաբյանը։
Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02